Գետազատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Ազատ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 930 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 12 կմ հյուսիս։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետազատի մշտական բնակչությունը կազմել է 1882, առկա բնակչությունը՝ 1833 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են 1828-1829 թթ. Խոյի և Սալմաստի գյուղերից[3]։
Գետազատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբյ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։
Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է Տիկնունի ամրոց (Թագավորի պալատ) բնակատեղին (4-17դդ.)։ Գյուղի կենտրոնում է գտնվում սբ. Աստվածածին եկեղեցին (1841 թ.), իսկ արևելյան մասում՝ սբ. Սարգիս եկեղեցին։
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Խոշորացված համայնքներ | |
---|
|