Գյուղ | |||
---|---|---|---|
Գետաշեն | |||
![]() Գետաշեն գյուղի մշակույթի տուն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Համայնքապետ | Արկադիա Հովհաննիսյան | ||
Մակերես | 4 կմ² | ||
ԲԾՄ | 880 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2137[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | գետաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0922[4] | ||
| |||
Գետաշեն (նախկին անվանումը Ջաֆարաբադ):Նախկինում գյուղը բնակեցված է եղել թուրքերով, գյուղի ղեկավարն էլ եղել է Ջաֆար խանը ում անունով էլ գյուղը կոչել են Ջաֆարաբադ։ Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 880 մետր բարձրության վրա։
Նախկինում Ջաֆարաբադ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Էջմիածնի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Էջմիածնի գավառի, իսկ 1930 թվականից` Հոկտեմբերյանի (մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլիի) շրջանի։ Վերանվանվել է Գետաշեն 1946 թ. ապրիլի 4-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Արմավիրի մարզի կազմի մեջ։ Անմիջապես սահմանակից է Թուրքիայի հետ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետաշենի մշտական բնակչությունը կազմել է 2137, առկա բնակչությունը՝ 1994 մարդ[2]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5], որոնց նախնիների մի մասը այստեղ է եկել 1917-1918 թթ. Սուրմալուից, Իգդիրից Խոյից և Մուշից[6]։ Գետաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 171 | 500[5] | 779 | 1018 | 1190 | 1569 | 1917 | 1992 | 2701[8] | 2205 | 2137[2] |
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և խորդենու մշակությամբ։ Հիմնականում տարածված է խաղողի մշակությունը։
Գետաշենում կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Գյուղում է գտնվում Գետաշենի միջնակարգ դպրոցը։ Դպրոցը գտնվում է բարեկարգ վիճակում։ Կան բազմաթիվ խմբակներ արվեստի, սպորտի և գյուղատնտեսական ոլորտներում։ 2012թվականից սկսած Հայաստանի մանուկներ հիմնադրամը մտավ Գետաշեն Գյուղական կյանքը զարգացնելու նպատակով։ Կրթական ծրագրերը իրենից ենթադրում է ստեղծագործական հմտությունների զարգացում, աշակերտական խորհուրդ, բանավեճի ակումբ, <<Աֆլաթուն>> սոցիալ-ֆինանսական կրթական ակումբ, մասնագիտական կողմնորոշում, սոցիալական և հոգեբանական աջակցություն, ուսման վարձավճարի դժվարություն ունեցող աշակերտների աջակցություն, թատերական խումբ՝ հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց ընդգրկմամբ, առողջ ապրելակերպ և այլն։
<<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամը նաև վերանորոգել է գյուղի դպրոցը, այդ թվում նաև լաբորատորիաները, ջերմոցը, ագրոդպրոցը ճաշարանը և այլն[9]։
Նաև օգնության է հասել <<Դասավանդիր Հայաստան>> կրթական ծրագիրը գյուղին հատկացնելով մասնագետներ՝ ըստ պահանջի։
Տարեկան գյուղի դպրոցն ունենում է բազում հաղթանակներ և պարգևներ կրթության տարբեր ոլորտներում։ ԲՈՒՀ դիմորդների քանակը տարեց տարի աճում է։ Վերջին տվյալներով 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտներից 15-ը ընդունվել են ԲՈՒՀ։ Սա բավականին լավ արդյունք է գյուղի բնակչության համեմատությամբ։ Ավելի քան 10 աշակերտ էլ ընդունվել է միջին մասնագիտական հաստատություններ։
|