Գիգա Բոկերիա | |
վրաց.՝ გიგა ბოკერია | |
Վրաստան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր | |
Կուսակցություն՝ | Միացյալ ազգային շարժում և European Georgia? |
---|---|
Ծննդյան օր՝ | ապրիլի 20, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մայր՝ | Նանա Ալեքսանդրիա |
Պարգևներ՝ | |
Գիգա Բոկերիա (վրաց.՝ გიგა ბოკერია, ապրիլի 20, 1972, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական և պետական գործիչ[1], Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[2]։
Գիգա Բոկերիան ծնվել է հայտնի շախմատիստների ընտանիքում։ 1990-1995 թվականներին Գիգա Բոկերիան սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 2002 թվականին ուսումը պարունակել է Մեծ Բրիտանիայում։ Անգլիայում նա սովորել է Լեսթերի համալսարանի իրավագիտական ֆակուլտետում։ 1996-2004 թվականներին Բոկերիան աշխատել է Մարդու իրավունքների ամրապնդմանը ուղղված միջոցառումների գործում։
2004-2008 թվականներին ղեկավարել է Վրաստանի պատվիրակությունը։ Բոկերիան Վրաստանի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է։ 2008-2010 թվականներին եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ 2010 թվականին աշխատել է խորհրդարանում որպես Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Աշխատանքից ազատվել է 2013 թվականի նոյեմբերին Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնաթողից հետո։