Գյուլագարակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գյուլագարակ
Զինանշան

ձախից աջ՝ գյուղի բնական համայնապատկերը • տեսարան Գյուլագարակի սոճու արգելավայրիցԳյուլագարակի եկեղեցիՏորմակավանք • գյուղի համայնապատկերը • գյուղի հողմաէլեկտրոկայանները • «Chrome Dino»-ի արձանը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ՀամայնքԳյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1]
Հիմնադրված է1750 թ.
Մակերես15.52 կմ²
ԲԾՄ1400 մ մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2014[2] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգյուլագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0256
Փոստային ինդեքս1910
Պաշտոնական կայքպաշտոնական կայք (հայ.)
Գյուլագարակ (Հայաստան)##
Գյուլագարակ (Հայաստան)
Գյուլագարակ (Լոռու մարզ)##
Գյուլագարակ (Լոռու մարզ)

Գյուլագարակ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ձորագետի Գարգառ վտակի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։ 2017 թվականին վարչատարածքային բաժանման բարեփոխումների արդյունքում Գյուլագարակը միավորվել է Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերի հետ՝ ձևավորելով համանուն խոշորացված համայնքը։

Գյուլագարակի ռելիեֆը նախալեռնային է, կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով։ Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար, ինչով էլ պայմանավորված համարվում է ամառանոցային հիանալի վայր։ Այստեղ են գտնվում Գյուլագարակի սոճու արգելավայրը, «Սոճուտ» մանկական առողջարանը և «Դենդրոպարկը», ինչը կարևոր նշանակություն ունի գյուղի զբոսաշրջային գրավչության համար։

Հայտնի է, որ Գյուլագարակ համայնքի այժմեական տարածքը բնակեցված է եղել նախքան 5-րդ դարը։ Գյուղից 2 կմ հարավ գտնվում է Տորմակադուռ գյուղատեղին իր Տորմակ եկեղեցով (6-րդ դար), իսկ 2 կմ արևմուտք՝ 4-5-րդ դարերի Սուրբ Գևորգ մատուռը։ Այնուամենայնիվ, գյուղը, որպես այդպիսին, հիմնադրվել է 1750 թվականին։ Գյուղի պատմամշակութային ժառանգության մաս է կազմում նաև 19-րդ դարի վերջին հիմնված Գյուլագարակի եկեղեցին, որը խորհրդային ժամանակաշրջանում օգտագործվել է որպես հացահատկի պահեստ։

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը՝ զով։ Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները եկել են Սպիտակի տարածաշրջանի գյուղերից։ Գյուլագարակի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի Բնակչություն
1831 102 մարդ
1897 1149 մարդ
1926 2045 մարդ
1939 2299 մարդ
1959 2054 մարդ
1970 1980 մարդ
1979 2160 մարդ
2001 2346 մարդ
2004 2014 մարդ
2011 1870 մարդ [4]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան և առողջության առաջնային պահպանման կենտրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. Լոռու մարզի մարդահաշիվ
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  4. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)