Գյուղ | ||
---|---|---|
Գտաշեն | ||
Գտաշենի ձմեռը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Մաղարաջուղ | |
Մակերես | 36.4 կմ² | |
ԲԾՄ | 1860 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 249[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գտաշեն (նախկին անվանումը՝ Մաղարաջուղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Հարևան Կամխուտ գյուղի հետ կազմում է Գտաշեն համայնքը։
Գտաշեն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գտաշենի մշտական բնակչությունը կազմել է 271, առկա բնակչությունը՝ 221 մարդ[2]։ Մինչև 1988-1989 թթ. հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։
Գտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գտաշենում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին։