Գրիգորի Բուտակով | |
---|---|
հոկտեմբերի 9, 1820 - մայիսի 31, 1882 (61 տարեկան) | |
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կոչում | ծովակալ |
Մարտեր/ պատերազմներ | Սևաստոպոլի պաշտպանություն |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Պարգևներ |
Գրիգորի Իվանովիչ Բուտակով (ռուս.՝ Григорий Иванович Бутаков. հոկտեմբերի 9, 1820, Ռիգա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 31, 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս ռազմածովային գործիչ, ռուսական կայսերական նավատորմի բարձրաստիճան սպա, ծովագնաց, ծովակալ, զրահապատ շոգենավային նավատորմի մարտավարության հիմնադիր, Սև ծովի հետազոտող:
Սերում էր Բուտակովների ազնվական տոհմից. հայրը՝ փոխծովակալ Իվան Նիկոլաևիչ Բուտակովը, ծառայել է ծովակալ Մ. Պ. Լազարևի հետ: Բոլոր եղբայրները նույնպես ընտրել են ծովայինի կարիերան։
Սովորել է ռազմածովային կադետական կորպուսում, որն ավարտելով՝ միչմանի կրտսեր սպայական կոչումով 1838 թվականին ծառայության է անցել«Սիլիսթրիա» ռազմանավի վրա: 1843 թվականի ապրիլին ստացել է լեյտենանտի, 1850 թվականին՝ կապիտան-լեյտենանտի կոչում:
1854 թվականի հոկտեմբերի 9-ին Բուտակովը ռուսական ռազմածովային հրետանու պատմության մեջ առաջին անգամ կրակ է կազմակերպել անտեսանելի թիրախի ուղղությամբ։ 1856 թվականի օգոստոսին նրան շնորհվել է դերծովակալի կոչում, նա նշանակվել է Նիկոլաևի նավահանգստի գլխավոր հրամանատար, Նիկոլաևի և Սևաստոպոլի ռազմական նահանգապետ։ 1863—1867 թվականներին Բուտակովը պաշտոնավարել է որպես ռուսական դեսպանատների ռազմածովային կցորդ Անգլիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ 1866 թվականի հոկտեմբերի 28-ին ստացել է փոխծովակալի[2], 1878 թվականի ապրիլի 16-ին՝ ծովակալի կոչում և նշանակվել Սվեաբորգ ամրոցի, ափամերձ տարածքի և ծովային պաշտպանության պետ Այդ պաշտոնը վարել է մինչև 1881 թվականը, որից հետո նշանակվել է Սանկտ Պետերբուրգի նավահանգստի գլխավոր հրամանատար։ Հետագայում դարձել է Պետական խորհրդի անդամ։
Մահացել է 1882 թվականի մայիսի 31-ին Սանկտ Պետերբուրգում, ապոպլեքսիայից (ինսուլտից): Թաղվել է Ալեքսանդրո-Նևսկի լավրայի Նիկոլսկոե գերեզմանատանը: Շիրմին տեղադրվել է ծովակալի բրոնզե կիսանդրին[3]:
Կինը՝ Ամալյա (Մարիա) Արսենևնա Ռոժդեստվենսկայան (1835—1917), գնդակահարվել է Կրոնշտադում փետրվարյան հեղափոխության իրադարձությունների ժամանակ[4]: Երեխաները.
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Բուտակով» հոդվածին։ |
|