Գյուղ | |||
---|---|---|---|
Դալարիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Բաղրամյանի շրջան | ||
Այլ անվանումներ | Մաստարա | ||
Մակերես | 30.86 կմ² | ||
ԲԾՄ | 1005 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3975[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դալարիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Դալարիկ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 21 կմ հյուսիս-արևմուտք՝ հարթավայրում։ Հեռավորությունը Երևանից՝ 58 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։
Հիմնադրվել է 1901 թ.-ին, երկաթուղու շինարարության ժամանակ և կրել է Մաստարա անվանումը։ Դալարիկ է վերանվանվել 1965 թ.-ի հունվարի 20-ին։
Բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։
Ռուսաստան-Վրաստան-Հայաստան կառուցվող երկաթգիծը, որը կառուցվել էր Նիկոլայ երկրորդ ցարի օրոք՝ 1901 թ-ին, հասնում է Մաստարա կիսակայարան (հետագայում այն վերանվանվում է Դալարիկ կայարան)։ Երկաթգծի շահագործումից հետո տարբեր բնակավայրերից մարդիկ գալիս և բնակություն են հաստատում այստեղ։
Առաջին բնակիչները հիմնադիրն էին այս գյուղի։ Հետագայում՝ 1959 թ-ին, գյուղում հիմնադրվում է Սովխոզ տնտեսությունը։ Ախուրյանի ջրամբարի ջրերը հասնում են Դալարիկի խամ ու խոպան հողերը, և տնկվում են հազարավոր հեկտարներ խաղող և մրգատու ծառեր։
Քանի որ գյուղի բնակչությունը քիչ էր, կոմունիստական կուսակցության որոշումով Թալինի շրջանի Շենիկ և Դիան գյուղերի բնակիչները բնակություն են հաստատում Դալարիկում և ստեղծվում է մեծ տնտեսություն։ Տնտեսությունը 1965 թ.-ից սկսած պետությանն էր հանձնում հազարավոր տոննաներ խաղող և տարբեր տեսակի մրգեր։ Դալարիկի ծիրանը վագոններով առաքվում էր Սովետական միության մայրաքաղաք Մոսկվա և շատ ու շատ երկրներ։
Տարիների ընթացքում Դալարիկ են գալիս և մշտական բնակություն հաստատում Ջավախքից, Շիրակի, Արարատի դաշտավայրերի տարբեր գյուղերից, Թալինի շրջանի գրեթե բոլոր գյուղերից։
1984 թ.-ին կառավարության որոշումամբ Դալարիկը Թալինի շրջանի կազմից անցնում նորաստեղծ Բաղրամյանի շրջանի կազմ։
Արդեն 1985 թ.-ին գյուղի բնակչության թիվը հասնում է 4300-ի։ Գյուղի շրջակայքում ստեղծվում է 7 հսկա գործարաններ.
Այդ տարիներին գյուղը հասել էր զարգացման գագաթնակետին։ Գյուղացին ուներ բնական գազ, էլեկտրաէներգիա, ոռոգելու և խմելու ջուր։ Բնակչության 60-70%-ն ուներ իր առանձնատունը, մնացածին պետությունն իր միջոցներով կառուցում է երկհարկանի և եռհարկ շենքեր ու հանձնում ժողովրդին։
Գյուղն ուներ երկու դպրոց՝ միջնակարգ և ութամյա, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն և այլ շինություններ։ Այդ տարիներին գյուղը տվեց տասնյակ շքանշաններ, հերոսուհիներ և այլք։ Արցախյան ազատագրման մարտերում գյուղը տվել է երեք զոհ՝ Ավետիսյան Գագիկ, Հովհաննիսյան Հովհաննես, Սարգսյան Արամ։
1990 թ.-ից սկսած գյուղի շրջակայքի բոլոր գործարանները և խոզաբուծական համալիրները քանդվեցին և վերածվեցին ավերակների։ ժողովուրդը մնաց անաշխատանք և շատերը բռնեցին գաղթի ճանապարհը։ Գյուղից հեռացել են մոտավորապես 800-ից 1000 մարդ։
Դալարիկի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1922 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 45 | 493 | 2413 | 3227 | 4039[3] | 3580 | 3975[1] |
Դալարիկի զբաղեցրած տարածքը՝ 3086 հա է, որից՝ 2960.4 հա արոտներ, 1307.7 հա վարելահողեր, 153.5 հա այգիներ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ,այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կոթողներից է՝ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը։
2015 թվականին օծվել է Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին[4]։
Դալարիկն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
|