Գյուղ | |||
---|---|---|---|
Դաշտադեմ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Տաշիր համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Իլմազլու | ||
Մակերես | 18 կմ² | ||
ԲԾՄ | 1660 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 127[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դաշտադեմցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/494/ (հայ.) | ||
|
Դաշտադեմ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղն ունեցել է Իլմազլու անունը։ 1991 թվականին բնակավայրը վերանվանվել է Դաշտադեմ։
Տեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 53 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Տաշիր քաղաքից՝ 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է մոտ 1660 մ։
Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև է ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
2017 թվականին գյուղն ընդգրկվել է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դաշտադեմի մշտական բնակչությունը կազմել է 127, առկա բնակչությունը՝ 120 մարդ[2]։ Մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1831 | 1897 | 1916 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1965 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 75 | 301 | 479 | 488 | 565 | 653 | 852 | 1037 | 1213 | 23[5] | 216 | 218 | 127 |
Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1539,7 հա, որից 269,9 հա-ն օգտագործվում է որպես վարելահող, 888,5 հա՝ խոտհարքերի համար և 344,9 հա-ը որպես արոտավայր։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, մասամբ նաև մեղվաբուծությամբ։
2013 թվականի դրությամբ Դաշտադեմն ունի հիմնական դպրոց[6]։