Գյուղ | |||
---|---|---|---|
Դեբեդ | |||
![]() Դեբետի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1857 թ. | ||
Այլ անվանումներ | Խաչիգյուղ,Ալերեքս,Դեբեդ | ||
Տվյալ կարգավիճակում | 1935 թվականից | ||
Մակերես | 10.33 կմ² | ||
ԲԾՄ | 980-1100 մ | ||
Կլիմայի տեսակ | Մեղմ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼821 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դեբեդցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 2031 | ||
Պաշտոնական կայք | debet.am (հայ.) | ||
| |||
Դեբեդ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1], հայ-վրացական շփման գծի անմիջապես հարևանությամբ։
Մինչ 1935 թվականը գյուղը կոչվում էր Խաչիգյուղ, երբեմն էլ`Ալերեքս։ Գյուղը Դեբեդ է վերանվանվել 1935 թվականին։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է մոտ 17 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի աջ կողմում՝ ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա։
Դեբեդ գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով։ Ձմեռը տևում է 140-160 օր։ Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +8 °C է։ Ձմեռվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -28 °C է, իսկ ամառվա առավելագույնը՝ +35 °C։ Տարեկան տեղումները՝ միջին հաշվով 660 մմ է, ընդ որում վեգետացիոն շրջանում՝ 500 մմ։ Վեգետացիան տևում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին՝ 220 օր։ Հողատեսքերը դարչնագույն անտառային են, որակը՝ 46 բալ։
Դեբեդը հիմնադրվել է 1857 թվականին Մարցում բնակվող ու այն ժամանակ այնտեղ բավական հայտնի Գևորգ Մահտեսու (Չոլախ) անմիջական մասնակցությամբ ու քաջալերմամբ։ Մահտեսին Մարցում ապրող մի շարք ընտանիքների համոզել է տեղափոխվել Ալերեքսի կոչվող գոմահանդ ու այնտեղ հիմնել գյուղ։ Դեբեդի խոսակցական լեզվում բազմաթիվ են արցախյան բարբառին պատկանող բառերը, ինչը վկայում է, որ Մարցից Ալերեքս տեղափոխված մի շարք ընտանիքների նախնիները այնտեղ են եկել Արցախից։
1858 թվականին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը՝ Արևմտյան Հայաստանից 1828-1831 թվականների գաղթականների ժառանգներն են։ Մյուս մասը Արցախից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո։
Գյուղում կան 12-ից-13-րդ դարերի ինը խաչքար, երկու միջնադարյան գյուղատեղի, երեք խաչքար և մեկ եկեղեցի։ Գյուղում է գտնվում նաև 2-րդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձան, կառուցված 1973 թվականին։
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դեբեդ գյուղի մշտական բնակչությունը կազմել է 821, առկա բնակչությունը՝ 769 մարդ[3]։
Դեբեդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց (2013 թվականի դրությամբ՝ այնտեղ սովորում է 160 աշակերտ), մշակույթի տուն, որտեղ տեղակայված է նաև գրադարանը։ Գրադարանը գործում է և ունի շուրջ 1500 անուն գիրք[6]։
2018 թվականին մայիսին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գյուղում հիմնել է Հայաստանում առաջին «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, որն այլընտրանքային կրթության հարթակ է[7]։