Դենիզ Աքդենիզ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա և Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Դենիզ Աքդենիզ (անգլ.՝ Deniz Akdeniz, մայիսի 16, 1990, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։
Դենիզ Աքդենիզը ծնվել է 1990 թվականի մայիսի 16-ին Մելբուրնում (Ավստրալիա)։ Նա ունի թուրքական ծագում։ Դենիզի ծնողները 1897 թվականին գաղթել են Իզմիրից։ Նրա հայրը՝ Աթիլլան, Մելբուրնի համալսարանի դասախոս էր, իսկ մայրը՝ Այսելը, կենսաքիմիկ էր։
Դենիզը իր նորամուտը կինոյում կայացել է 2005 թվականին։ 2010 թվականին նա «Պարտություն։ Դրախտի համար պատերազմը» ֆիլմում խաղի համար առաջադրվել է «Inside Film Awards» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում[1][2][3]։
Լոս Անջելես մեկնելուց առաջ 2013 թվականի հունվարին Դենիզը Մելբուրնի դերասանական ստուդիայում սովորել է Բրյուս Ալեքսանդրի հետ։ 2014 թվականին Դենիզը հանդես է եկել «Ես Ֆրանկեյշտեյն եմ» ֆիլմում՝ Բարահիլայի դերով, և «Ջուր որոնողը» ֆիլմում՝ Իմամի դերով[4]։ 2016-2017 թվականներին նկարահանվել է «Մի անգամ հեքիաթում» ֆիլմում[5]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | Շնիկը | Puppy | Օմար |
2007-2009 | ս | Ինչպես հնչեցնել զանգը | As the Bell Rings | Ռաֆ |
2010 | ֆ | Պարտություն։ Պատերազմ դրախտի համար | Tomorrow, When the War Began | Հոմեր Յաննոս |
2013 | ֆ | Քրիսթինի նախկին սուրբծնունդը | Kristin's Christmas Past | Մևերիկ |
2014 | ս | Գրեյսլենդ | Graceland | Վեյն Զելանսկի |
2014 | ֆ | Ես Ֆրանկենշտեյն եմ | I, Frankenstein | Բարահիլ |
2014 | ֆ | Ապրիլյան անձրև | April Rain | Տարիգ |
2014 | ֆ | Ջուր որոնողը | The Water Diviner | Իմամ |
2015-Ընկալում | ս | Perception | Ջեսսի Բրենսոն | |
2015 | ս | Ջեսսի | Jessie | Մարկո |
2015 | ս | Հարավային ծովափ | South Beach | Մայքլ Բելլ |
2016 | ս | Վերակենդանացում | Code Black | Մեննի Պետրոսյան |
2016 | ս | Որսորդները | Hunters | Մետո |
2016 | ս | Պիկ ժամ | Rush Hour | Հասսան |
2016 | ֆ | Հարսանեկան խնջույք | The Wedding Party | պաստոր Կայլ |
2016 | ֆ | Battlefield 1 | Battlefield 1 | Լայոնել, հնչյունավորում |
2016 | ֆ | Call of Duty: Infinite Warfare | Call of Duty: Infinite Warfare | Գայլ, հնչյունավորում |
2016 | ֆ | The Great Break-Up Contest | Դեյվ | |
2016 | ֆ | Collar | ռմբանետիչ | |
2016-2017 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Ալլադին |
2017 | ֆ | Mass Effect: Andromeda | Mass Effect: Andromeda | տարբեր ձայներ, հնչյունավորում |
2017 | ս | Կույս Ջեյնը | Jane the Virgin | Ալեքս |
2017 | ս | «Վ.Ա.Հ.Ա.Ն.»-ի գործակալներ | Agents of S.H.I.E.L.D. | Վերգիլ |
2018 | ս | Reverie | Կարիմ |
|