Դմիտրի Մոնատիկ | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Дмитро Сергійович Монатик |
Նաև հայտնի է որպես | Монатик[1] |
Ծնվել է | ապրիլի 1, 1986 (38 տարեկան) Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ[2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, պարուսույց, պարող և répétiteur |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Լեյբլ | Best Music[3] |
Կրթություն | Interregional Academy of Personnel Management? |
Պարգևներ | |
Կայք | monatikcorporation.com |
Monatik Վիքիպահեստում |
Դմիտրի Սերգեյի Մոնատիկ (ուկրաիներեն՝ Дмитро Сергійович Монатик; ռուս.՝ Дмитрий Сергеевич Монатик, ավելի հայտնի է Մոնատիկ անունով (ուկրաիներեն՝ Монатик կամ անգլ.՝ Monatik), ապրիլի 1, 1986, Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, «X Ֆակտոր», «Պարում են բոլորը» և «Աստղային ռինգ» շոուների մասնակից։
Դմիտրի Մոնատիկը ծնվել է 1986 թվականի ապրիլի 1-ին Լուցկում[4]։ Պատանի տարիքից զբաղվել է բրեյք դանսով։ 2003 թվականին ընդունվել է Կառավարման միջտարածաշրջանային ակադեմիայի իրավաբանության ֆակուլտետը[5]։
2008 թվականին մասնակցել է ուկրաինական «Фабрика зірок — 2» («Աստղագործարան 2») հեռուստածրագրի լսումներին։ Չնայած Դմիտրի Մոնատիկը չանցավ քասթինգը, բայց պրոդյուսեր Նատալյա Մոգիլևսկայան հրավիրեց նրան իր բալետի խումբ։ Երեք ամիս անց «Фабрика зірок» պարուսույցը նրան հրավիրեց աշխատելու որպես ադմինիստրատոր[6]։ 2009 թվականին Նիկոլայ Բոյչենկոյի հետ ստեղծեց «Monatique» երաժշտական խումբը և հանդես էին գալիս ակումբներում[7]։
2010 թվականին մասնակցել է «Պարում են բոլորը» հեռուստաշոուի 3-րդ մրցաշրջանին և «X-Фактор» մրցույթի առաջին մրցաշրջանին[8]։ 2011 թվականին Դմիտրի Մոնատիկը Նիկոլայ Բոյչենկոյի և «D’Arts» բալետի հետ թողարկեց «ТайУлетаю» դեբյուտային տեսահոլովակը՝ նկարահանված բջջային հեռախոսով[9]։ Ապա սկսեց գրել երգեր հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Սվետլանա Լոբոդան, Աննա Սեդոկովան, Եվա Բուշմինան, Ալիսա Գրոսուն, Դիմա Բիլանը, Սերյոգան[4]։
2016 թվականին դարձել է ուկրաինական «Մանուկների ձայնը» ծրագրի մարզիչ։ Առաջադրվել է «Տարվա լավագույն երգիչ» անվանանակարգում և հաղթել է։ Այդ անվանակարգում առաջադրված էին Մաքս Բարսկիխը, Իվան Դորնը և Մոնատիկը։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նախընտրում է չհայտարարել իր ընտանիքի մասին։
Տարի | Տեսանյութ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2011 | «Тайулетаю» | Նիկոլայ Բոյչենկո | «S.S.D.» |
2012 | «Օդ» (ռուս.՝ Воздух) | Նիկոլայ Բոյչենկո | |
«ТерроризирУ. Е.т» | Իգոր Սավչենկո, Դմիտրի Մոնատիկ | ||
«Կարևոր» (ռուս.՝ Важно) (Open Kids-ի հետ համատեղ) | Անհայտ է | ||
2013 | «Ներիր» (ռուս.՝ Прости) | Նիկոլայ Բոյչենկո | |
«Клавiши» (Kovalero-ի հետ համատեղ) | Անդրեյ Լիսանով | ||
2014 | «Լավագույն լույսի տակ» (ռուս.՝ В лучшем свете) | Անատոլի Սաչիկո | «S.S.D.» |
2015 | «Լռություն» (ռուս.՝ Тише)(Աննա Սեդոկովայի հետ համատեղ) | Սերգեյ Գուման | «Հնչել» |
«Թաց» (ռուս.՝ Мокрая ) (Quest Pistols Showի հետ համատեղ) | Յուրի Բարդաշ | ||
«Հիմա» (ռուս.՝ Сейчас)[10] | Տարաս Գոլուբկով | ||
2016 | «Տոնական» (ռուս.՝ Выходной) | Տատյանա Մույնո | |
«Պտտել» (ռուս.՝ Кружит)[11] | |||
«Երազ» (ռուս.՝ Сон) (L’Oneի հետ համատեղ)[12] | Մեդետ Շայահմետով | ||
«Հավերժություն» (ռուս.՝ Вечность)[13] | Տատյանա Մուլինո |
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2014 | YUNA | Լավագույն կոմպոզիտոր | Առաջադրված | |
Լավագույն երգ[14] | Հաղթանակ | LOBODA-ի «40 աստիճան» (ռուս.՝ 40 градусов) երգի համար | ||
2015 | Լավագույն երգիչ | Առաջադրված | ||
M1 Music Awards | Տարվա ճեղքում | Հաղթանակ | ||
2016 | YUNA | Լավագույն սոլո արտիստ[15] | Առաջադրված | |
Լավագույն դուետ[15] | Առաջադրված | Quest Pistols Show-ի հետ «Թաց» (ռուս.՝ Мокрая) երգի համար | ||
Премия RU.TV | Լավագույն պարային տեսանյութ[16] | Առաջադրված | Quest Pistols Show-ի հետ «Թաց» (ռուս.՝ Мокрая) երգի համար | |
M1 Music Awards | Տարվա երգիչ[17] | Հաղթանակ | ||
2017 | YUNA[18] | Լավագույն սոլո արտիստ | Առաջադրված | |
Լավագույն երգ | Առաջադրված | «Պտտել» (ռուս.՝ Кружит) երգի համար | ||
Լավագույն ալբոմ | Հաղթանակ | «Monatik Звучит» ալբոմի համար | ||
Լավագույն տեսահոլովակ | Հաղթանակ | «Պտտել» (ռուս.՝ Кружит) տեսանյութի համար | ||
Լավագույն դուետ | Առաջադրված | L’Oneի հետ «Երազ» (ռուս.՝ Сон) (ft. L’One) երգի համար |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մոնատիկ» հոդվածին։ |
|