Ենս Անդրեաս Ֆրիս նորվ.՝ Jens Andreas Friis | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1821[1][2] Sogndalsfjøra |
Մահացել է | փետրվարի 16, 1896[2] (74 տարեկան) Քրիստիանիա, Նորվեգիա |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, թարգմանիչ, բանասեր և գրող |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[1] |
Պարգևներ | |
Jens Andreas Friis Վիքիպահեստում |
Ենս Անդրեաս Ֆրիս[4] (նորվ.՝ Jens Andreas Friis, մայիսի 2, 1821[1][2], Sogndalsfjøra - փետրվարի 16, 1896[2], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գիտնական և բանաստեղծ։ Առաջին հերթին նա հայտնի է որպես գիտնական-լեզվաբան։ Ենս Անդրեաս Ֆրիսը մասնագիտացել է սաամ լեզուների ուսումնասիրությամբ և ժողովրդական բանայհուսության ուսումնասիրմամբ։ Ֆրիսը հեղինակել է մեծ թվով փաստագրական և գեղարվեստական ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին «Լայլա» վիպակն է՝ սաամ թեմատիկայով գրված. այս ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով և նույնիսկ էկրաններ է բարձրացվել[5]։
Ենս Անդրեաս Ֆրիսը ծնվել է 1821 թվականի մայիսի 2-ին Ստավանգերի Սոգնդալե քաղաքում (այժմ՝ Սոգն օգ Ֆյուրանե կոմսության կազմում)[5]։
1840 թվականից նա սովորել է Քրիստիանիայի համալսարանում։ 1844 թվականին դարձել աստվածաբանության թեկնածու։ Ուսումնասիրել է սաամերեն և քվեներեն, որոնք ֆիններենի բարբառներն են համարվում։ 1863-ից մինչև 1866 թվականները աստվածաբանության ֆակուլտետից տեղափոխվում է սովորելու պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Այստեղ նա զբաղեցնում է դասախոսի պաշտոնը և դասավանդում վերոնշյալ լեզուների մասին։ 1866 թվականին Ենսը նշանակվում է որպես արտահաստիքային պրոֆեսոր իսկ 1874 թվականին սաամ և քվեներեն լեզուների արդինանտ-պրոֆեսոր է դառնում։ Այս պաշտոնին Անդրեասը մնում է մինչև իր մահը։
Ենս Անդրեաս Ֆրիսը ուսումնասիրել է սաամական բանահյուսությունը և հրատարակել է մի շարք աշխատանքներ այդ թեմատիկայով։ Մեծ հայտնիություն ձեռք բերեցին նրա նոթերը՝ գրված հընթացս Ֆինմարկ (1871 թվականին) այցելության։ Նա Աստվածաշունչը, ինչպես նաև Տոնացույցը թարգմանեց հյուսիսսաամերեն։
Հսկայական է Ենս Անդրեաս Ֆրիսի ներդրումը ազգագրության մեջ։ Սկսած 1861 թվականիս նա ստեղծեց Հյուսիսային Նորվեգիայի քարտեզները։ Քարտեզներում Ենսը նշեց էթնիկ և լեզվական սահմանները, հատկապես սաամերեն, քվեներեն և նորվեգերեն խոսացող տարածաշրջաններում։ Այս միտումը բացառիկ էր, քանի որ միշտ լեզու և ազգ հասկացությունները նույնականացնում էին, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Ենս Անդրեաս Ֆրիսի մեծ հռչակ բերեց սաամական թեմատիկայով գրված «Լայլա» (Lajla) վիպակը։ Առաջին անգամ այն հրատարակվեց 1881 թվականին։ Շատ անգամներ այս գիրքը վերահրատարակվեց ու թարգմանվեց աշխարհի շատ ու շատ լեզուներով։ Հայտնի են այս վիպակի երեք էկրանավորումներ՝ 1929, 1937 և 1958 թվականներին։ Նուկյնիսկ 1908 թվականին այս սյուժեով գրվել է օպերա, որի երաժշտության և բառերի հեղինակը համարվում է Օլե Օլսենը։ «Լայլայի» նշանակությունը սաամ ժողովրդի համար կարելի է համեմատել «Քեռի Թոմասի խրճիթի» հետ, որը նույն նշանակությունն ունեցավ աֆրոամերիկացիների համար ԱՄՆ-ում[5]։
Ենս Անդրեաս Ֆրիսն իր մահկանացուն կնքեց յոթանասունչորս տարեկան հասակում՝ Քրիստիանիայում (ներկայիս Օսլո) 1896 թվականի փետրվարի 16-ին[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Անդրեաս Ֆրիս» հոդվածին։ |
|