Ենս Լիեբլեյն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1827[1][2] Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | օգոստոսի 13, 1911[1][2] (83 տարեկան) Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | բանասեր, եգիպտագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | Եգիպտագիտություն |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[1] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Severin Lieblein? |
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյն (նորվ.՝ Jens Lieblein, դեկտեմբերի 23, 1827[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - օգոստոսի 13, 1911[1][2], Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի եգիպտաբան, լեզվաբան ու բանասեր։
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը ծնվել է 1827 թվականի դեկտեմբերի 23-ին Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մայրաքաղաքում։ Նրա հայրը կոշկակար Յոնաս Մարտին Լիեբլեյնն էր, իսկ մայրը՝ Աննա Կարինա Հովգորդը։
Կարոլուս Լիեբլեյնի հայրը վաղ է մահանում՝ 1838 թվականին ու արդյունքում որդին որբ է մնում։ Դեռահաս Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը ստիպված անցնում է աշխատանքի փայտասղոցարանում։ Ազատ ժամանակ լինելու դեպքում ապագա բանասերն ուսումնասիրում էր պատմություն, գրականություն և լեզուներ։ Լեզուներից հատկապես նախընտրում էր գերմանարեն, ֆրանսերեն, լատիներեն, հունարեն։ Որոշ ժամանակ անց Լիեբլեյնը սկսում է Օսլոյում դպրոց հաճախել։ Իսկ 1855 թվականից ընդունվում է Օսլոյի համալսարան, որտեղ ուսումնասիրոևւմ է լեզվաբանություն և պատմություն։ Համալսարանն ավարտում է 1861 թվականին։ Որից անմիջապես հետո սկսում է ուսումնասիրել հինհնդկական մշակույթն ու սանսկրիտը։ Դրանից հետո կենտրոնանում է Հին Եգիպտոսի մշակույթի և հիերոգլիֆների վրա։ Հերթափոխով սովորում է Բեռլինում, Փարիզում Թուրինում, Լոնդոնում և Լեյդենում[3]։ Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը մասնակցել է 1869 թվականին Եգիպտոսում Սուեզի ջրանցքի բացման արարողությանը. նրա հետ էր նորվեգացի հռչակավոր դրամատուրգ Հենրիկ Իբսենը[4]։ 1876 թվականին, Նորվեգիայի պատմության մեջ առաջին անգամ, Օսլոյի համալսարանում նրան շնորհվում է եգիպտաբանի պրոֆեսորի կոչում։ 1866-ից 1868 թվականներին հրատարակում է «Նորդեն» իսկ 1877-ից 1878 թվականներին «Nyt norsk Tidskrift» ամսագրերը Էռնստ Սարսի հետ համատեղ[3]։
Նրա բազմաքանակ աշխատությունների պսակն է համարվում եգիպտական հիերոգլիֆներին նվիրված աշխատություն-բառարանը՝ «Dictionnaire de noms hiéroglyphiques, en ordre généalogique et alphabétique», որը հրատարակվել է ֆրանսերենով 1871 թվականին։ Իսկ ավելի ուշ՝ 1891 թվականին նույն աշխատության գերմաներեն տարբերակն է լույս տեսնում։ Մայրենի լեզվով՝ նորվեգերենով այս աշխատանքը հրատարակվում է 1883-ից 1885 թվականներին։ Նորվեգիայում հրատարակում է նաև հինեգիպտոսյան կրոնի մասին պատմող եռահատոր աշխատությունը՝ «Gammelægyptisk Religion, populært fremstillet»[3]:
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը ամուսնացել է երեք անգամ.
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը գրող Սևերին Լիեբլեյնի հայրն է։
Իր մահկանացուն Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը կնքել է ութսուներեք տարեկան հասակում՝ 1911 թվականի օգոստոսի 13-ին Էյդսվոլում։
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ է 1899 թվականից։ Իսկ նույն շքանշանի կոմանդոր 1905 թվականից։ Իտալիայի թագի ասպետ է։ Պորտուգալիայի կառավարության կողմից պարգևատրվել է Քրիստոսի շքանշանով, իսկ Ավստրիայի կառավարության կողմից՝ Երկաթի թագի շքանշանով։ Թուրքերն էլ նրա կուրծքը զարդարել են Մեջիդիե շքանշանով։
{{cite encyclopedia}}
: Text "Helle, Knut" ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|