Զահրատ | |
---|---|
Ծննդյան անուն | Զարեհ Յալտըզճյան |
Ծնվել է | 1924 մայիսի 10 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | փետրվարի 20, 2007 | (տարիքը 82)
Վախճանի վայր | Ստամբուլ |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, բժիշկ-գրող և գրող |
Լեզու | արևմտահայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց |
Զահրատ Վիքիդարանում |
Զահրատ (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան, մայիսի 10, 1924, Կոստանդնուպոլիս - փետրվարի 20, 2007 կամ փետրվարի 21, 2007[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ բանաստեղծ։
Զահրատը ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաղ թաղամասում։ 3 տարեկան էր, երբ մեռնում է հայրը, իսկ քսանամյա մայրը կրկին ամուսնանում է։ Նրան խնամել է մորական պապը` Հաճի Լևոնը[2]։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեասյանի հետ։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն[3]։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահրատ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 652)։ |