Գյուղ | |||
---|---|---|---|
Զոլաքար | |||
Սբ. Գևորգ, Զոլաքար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Մարտունու շրջան | ||
ԲԾՄ | 1999±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 6381[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Զոլաքար (նախկին անվանումը՝ Զոլախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Զոլաքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 45 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մ բարձրության վրա։ Զոլաքար է վերանվանվել 1925 թվականի հունվարի 3-ին։
Ներկայիս բնակչության նախնիների մի մասը գաղթել է Բայազետի Զիրոյ գյուղից[2]։
Զոլաքարի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 298[4] | 1341[4] | 2071 | 3139 | 3654 | 3527 | 4832 | 5172 | 5578 | 6205 | 6381[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և դաշտավարությամբ։
Զոլաքարում է գտնվում սբ. Գևորգ եկեղեցին (վերակառուցվել է 19դ.)։ Շրջակայքում են գտնվում «Թուխ Մանուկ» և սբ. Դավիթ (13դ.) սրբավայրերը։ Պահպանվում են նաև այլ հնություններ (խաչքարեր, գերեզմաններ), որոնք վերաբերում են 14 և հետագա դարերին։ Խաչքարերից աչքի է ընկնում հատկապես մեկը, որը սովորականից շատ խոշոր է՝ “Զոլախաչ” (13դ.)։
Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի ամենաբարձր քրիստոնեական հուշարձանը՝ Սարի Սուրբ Հովհաննես մատուռը։ Այն թվագրվում է 15-րդ դարով, սակայն տարածքում նկատվող որոշ տարրեր խոսում են շատ ավելի վաղ ժամանակների օգտին։ Մատուռը վերակառուցվել 2005 թվականին։
Սարի Սրբի դիմացի հարավային թևում՝ Զանգատներ կոչվող ժայռախմբերի կատարին տարածվում է Հասոյի քռա կոչվող «ամրոցը», որի պարիսպները ձգվում են մի քանի հարյուր մետր երկարությամբ։ Սարի Սրբի չորս կողմում, մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ պահպանվել են բազմաթիվ բնակավայրերի, կիկլոպյան ամրոցների, սրբավայրերի հետքեր[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլաքար» հոդվածին։ |
|
|