Էբրու Օզքան (թուրքերեն՝ Ebru Özkan, նոյեմբերի 18, 1978(1978-11-18)[1], Անկարա, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասան և մոդել։
Էբրու Օզքանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 18-ին Անկարայում։ Ավարտել է Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ Դերասանական կարիերայում Էբրուն իր առաջին քայլերը սկսել է թատրոնից և մոդելային բիզնեսից։ Թուրքիայում Էբրուն հայտնի է դարձել Մելիսայի դերով, որը նա մարմնավորել է «Սարսափի տուն» ֆիլմում։ 2009-2011 թվականներին Էբրուն նկարահանվել է «Տիկնոջ այգին» հեռուստասերիալում։ Ավելի ուշ, նա խաղացել է «Մայրեր և աղջիկներ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Դեֆնեի դերը։ 2012 թվականին «Իմ կյանքի դերը» հեռուստասերիալում մարմնավորել է Էլայի դերը, իսկ «Նոթեր» հեռուստասերիալում՝ Սունայի դերը։ 2015 թվականին Էբրուն խաղացել է «Քամու հիշողություն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Լեյլայի դերը։ Այդ ֆիլմում նրա խաղընկերը եղել է Թուբա Բույուքյուսթունը։ 2014-2017 թվականներին Էբրուն խաղացել է Դիլյարա Էրգյուվանի դերը՝ Փշրունքներ հեռուստասերիալում։
2008 թվականին հարաբերությունների մեջ է եղել Մերթ Ֆըրաթի հետ։ 2009 թվականից մինչև 2014 թվականի գարուն հանդիպել է Ջաներ Ջինդորուքի հետ։ Հարաբերությունների մեջ է եղել նաև Նեջդաթ Իշլերի հետ։ 2014 թվականի վերջից մինչև 2015 թվականի սկիզբ հանդիպել է Էրթան Սաբանի հետ։ 2016 թվականի հունիսի 3-ին զույգն ամուսնացել է։ 2018 թվականի հունվարի 12-ին նրանք ունեցել են դուստր, որին կոչել են Բիրիջիք[2]։
Տարի
|
|
Հայերեն անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
2015
|
ֆ
|
Քամու հիշողություն
|
Rüzgarın Hatıraları |
Լեյլա
|
2014
|
ս
|
Փշրունքներ
|
Paramparça |
Դիլյարա Էրգյուվան
|
2014
|
ս
|
Նոթեր
|
Not Defteri |
Սունա
|
2012
|
ս
|
Իմ կյանքի դերը
|
Hayatımın Rolü |
Էլա
|
2011
|
ս
|
Մայրեր և դուստրեր
|
Anneler ile kızları |
Դեֆնե
|
2010
|
ֆ
|
Չինարա
|
Çınar Ağacı |
Բերին
|
2009
|
ս
|
Տիկնոջ այգին
|
Hanımın Çiftliği |
Խալիդե
|
2009
|
ս
|
Վարդագույն աշխարհ
|
Güldünya |
Դուրու
|
2007
|
ս
|
Սև մարգարիտ
|
Kara İnci |
Սեչիլ
|
2006
|
ս
|
Քաղաքի արցունքներ
|
Gözyaşı Çetesi |
Դենիզ
|
2006
|
ֆ
|
Սարսափի տուն
|
Kabuslar Evi: Bir Kış Masalı |
Մելիսա
|
- Pandaların Hikayesi (2012)
- Romeo ve Juliet (2008)
- Arzu Tramvayı (2008)
- Atları Da Vururlar (2005)