Էդուարդո Ֆաբինի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1882[1] կամ 1883[2] Solís de Mataojo, Lavalleja Department, Ուրուգվայ[1] |
Երկիր | Ուրուգվայ |
Մահացել է | մայիսի 17, 1950[3][1][2] Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ուսուցիչ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Eduardo Fabini Վիքիպահեստում |
Էդուարդո Ֆաբինի (իսպ.՝ Eduardo Fabini) (մայիսի 18, 1882[1] կամ 1883[2], Solís de Mataojo, Lavalleja Department, Ուրուգվայ[1] - մայիսի 17, 1950[3][1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1]), ուրուգվայցի կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ։ Համարվում է Ուրուգվայի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկը։
Էդուրադո Ֆաբինին ծնվել է 1882 թվականի մայիսի 18-ին ուրուգվայական Լավալեխա դեպարտամենտի Սոլիս դե Մատաոխո գյուղում՝ իտալացի փախստականներ Խուան Ֆաբինիի և Անտոնիա Բիանկայի ընտանիքում։
Ֆաբինիի մոտ երաժշտական ունակություններն իհայտ եկան բավականին վաղ տարիքում։ Դեռևս 4 տարեկան հասակում նրա ամենասիրած խաղալիքը ակորդեոնն էր։ Վեց տարեկան հասակում բոլորը հիանում էին նրա նվագով. երեխան անգերազանցելի նվագում էր ֆիսհարմոն։ Այդ ժամանակ էլ սկսեց սովորել ջութակ նվագել։ Երաժշտական կրթությունը Էդուարդոն շարունակում է Մոնտեվիդեոյի «Լա Լիրա» կոնսերվատորիայում։
1899 թվականին Էդուրադո Ֆաբինին գրանտ է ստանում ու ուսումը շարունակում է Եվրոպայում։ Նա ընդունվեց Բրյուսելի կոնսերվատորիան, որտեղ Ս. Թոմսոնի մոտ ուսանեց ջութակ։ Կոնսերվատորիան ավարտեց գերազանցությամբ և ստացավ առաջին մրցանակը որպես լավագույն ջութակահար։
1903 թվականին ավարտում է Եվրոպայում կրթությունն ու վերադառնում հայրենիք՝ Ուրուգվայ։ Որպես մենակատար սկսում է ելույթ ունենալ Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում։
1905-1907 թվականներին Ֆաբինին ապրել և աշխատել է Իսպանիայում։ Հետ է վերադառնում Մոնտեվիդեո 1907 թվականին և լծվում Ուրուգվայի ազգային կոնսերվատորիա ստեղծելու գործին։
Որպես ջութակահար բազմաթիվ անգամներ հյուրախաղերով հանդես է գալիս Լատինական Ամերիկայի երկրներում և ԱՄՆ-ում։ Սկսած 1923 թվականից դառնում է Ուրուգվայի ազգային կոնսերվատորիայի ջութակի պրոֆեսոր։
Մահանում է մայրաքաղաք Մոնտեվիդեոյում սրտի կանգից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Ֆաբինի» հոդվածին։ |
|