Թամար Գվերդծիթելի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | თამარ გვერდწითელი |
Ի ծնե անուն | Թամրիկո Միխայիլի Գվերդծիթելի |
Ծնվել է | հունվարի 18, 1962 (63 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | երգչուհի, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, բանաստեղծուհի և գրող |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | դաշնամուր, ռոյալ, կիթառ, սինթեզատոր, երգեհոն, ակորդեոն և վոկալ |
Գործունեություն | 1972-մինչ այժմ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Թամար Գվերդծիթելի (վրաց.՝ თამარ გვერდწითელი, հունվարի 18, 1962, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, վրացական և ռուսական փոփ և էստրադային երգիչ, երգահան, դերասանուհի, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի։
Թամար Գվերդծիթելին ծագում է հնագույն ազնվական տոհմից[2]։ Մայրը՝ Իննա Վլադիմիրի Կոֆմանը, ռուսերենի և ռուս գրականության ուսուցչուհի էր, ծագումով՝ Օդեսայից, ազգությամբ՝ հրեա[3]։ Դեռ 3 տարեկանից հետաքրքված էր երաժշտությամբ, դպրոցական տարիներին սովորում էր Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում։ 1970-ական թվականներին դարձել է մեներգչուհի՝ մանկական Մզիուրի անսամբլում։ Վերջինիս կազմում համերգներով ճամփորդել է ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներով։
Դպրոցից հետո Թամարն ընդունվում է Թբիլիսիի կոնսերվատորիան, ավարտում դաշնամուրի և կոմպոզիցիայի լսարանը, ինչպես նաև՝ վոկալի մասնագիտացված քոլեջ։ Դեռ վաղ տարիքում կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր։ Հայտնի է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Твои следы» կատարումը[4]։
19 տարեկանում Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած համախորհրդային մրցույթում զբաղեցնում է երկրորդ, իսկ Սոչիում կայացած «Красная гвоздика» մրցույթում՝ առաջին տեղ։ 1982 թվականին մասնակցում է Դրեզդենի երաժշտական մրցույթին, 1988 թվականին հաղթում «Золотой Орфей» մրցույթում, ելույթ ունենում Սոպոտի ու Սան Ռեմոյի փառատոներին։ 1987 թվականից սկսած՝ ընդգրկվում է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։
1989 թվականին Թամար Գվերդծիթելին դառնում է Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի, իսկ 1991 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, երբ 29 տարեկան էր։ 2004 թվականին այդ բարձր կոչմանն արժանացել է ՌԴ-ում։
1991 թվականին ֆրանսիացիները հրավիրում են Փարիզ, որտեղ նա ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, որտեղ ժամանակին ելույթներ էր ունեցել Մուսլիմ Մագոմաևը, բեմ է բարձրանում Թամար Գվերդծիթելին։ Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»։ Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում. 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամար Գվերդծիթելին ելույթ են ունենում մեծ բեմի վրա՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով[5][6]։
Դնեպրոպետրովսկի օպերային թատրոնում իտալացի բարիտոն Ջովաննի Ռիբիկյեզուի հետ կատարել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։ Մասնակցում է համերգների, ֆիլմերի, դերեր կատարում նաև թատրոններում։ 2010 թվականին Դմիտրի Դյուժևի հետ ելույթ ունենալով Մոսկվայում՝ վարել է համերգներ, մասնակցություն ունեցել։ Նույն տարում զուգերգ է ունեցել իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ՝ «Մոր աչքեր» (ռուս.՝ Мамины глаза)Al Bano и Тамара Гвердцители - Мамины глаза (Gli occhi di mamma): Համերգներից մեկի ժամանակ «Թբիլիսո» երգից հետո երգել է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Նոկտյուրնը», այն նվիրելով Մուսլիմ Մագոմաևին[7]։
Երգեր է կատարում ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, եբրայերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն։
2014 թվականին Թամար Գվերդծիթելին մասնակցել է «Голос страны» շոուին՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքով[8]
Գվերդծիթելին հնագույն տոհմական ազգանուն է, բաղկացած է երկու մասից՝ ծիթելի (վրաց.՝ წითელი կարմիր), գվերդ՝ (վրաց.՝ გვერდ կող)։ 14-րդ դարում այդպես է անվանակոչել վրաց թագավորը նրա նախահայրերից մեկին, ով պայքարել է թուրքերի դեմ և ճակատամարտում վնասել ու արյունահոսել կողային մասից։
1982 թվականին՝ 30 տարեկան հասակում, Թամար Գվերդծիթելին թողարկում է առաջին ալբոմը։ Ստեղծագործական կարիերան շարունակում է մինչև այժմ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Գվերդծիթելի» հոդվածին։ |
|