Գյուղ | ||
---|---|---|
Թավշուտ | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Աշոցք | |
Այլ անվանումներ | Թազաքենդ, Թազագյուղ | |
Մակերես | 11.1 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 434[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Թավշուտ (նախկինում՝ Թազաքենդ կամ Թազագյուղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 46 կմ հյուսիս, Ծաղկաշեն գետի աջափնյա շրջանում։ Թավշուտ է վերանվանվել 1967 թ. հոկտեմբերի 21-ին[2]։
Ներկայիս բնակչության նախնիները Մեծ եղեռնից հետո գաղթել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Սասունից և այլն։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թավշուտի մշտական բնակչությունը կազմել է 370, առկա բնակչությունը՝ 326 մարդ[3]։ Մինչև 1918-1920 թթ.. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], այնուհետ՝ հայերով։
Թավշուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 125 | 166 | 224 | 406 | 387 | 352 | 356 | 1145[6] | 370 | 370[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ,բանջարային կուլտուրաներով։
Թավշուտում կան մատուռ, խաչքարեր և հին գերեզմաններ։