Գյուղ | ||
---|---|---|
Թեղուտ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Դեղուտ, Թեղրուտ, Թեղուրտ, Սեղրուտ, Սեղուրտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1728 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | թեղուտեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թեղուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք՝ Նեմրութ լեռան հյուսիսային փեշերին։
1881 թվականին Թեղուտում երկրաշարժ է եղել, որի պատճառով բնակիչների մի մասը լքել է գյուղը, բայց հետո վերադարձել և շենացրել են այն։
1895 թվականին գյուղը ենթարկվել է ջարդի, 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ այն վերջնականապես ավերել։ Բնակչության մի մասին կոտորել են, իսկ մյուսին տարագրել։
1882 թվականին ուներ 1473, իսկ 1909 թվականին՝ 1728 բնակիչ։ 1915 թվականին Թեղուտը Խլաթի գավառակի ամենամարդաշատ բնակավայրն էր։
Թեղուտում մոտ էր գտնվում Թեղուտի Ս. Հովհաննես վանքը։
Այս գյուղում է ծնվել աշուղ Բանգին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 165)։ |
|