Գյուղ | |||
---|---|---|---|
Թթուջուր | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Ապարանի շրջան և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 1910 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼310 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0304 | ||
|
Թթուջուր (սկսած 1950 թ, նախկինում Ամիրլի, Իմերլու, Իմիրլու, Իմրլու), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1910 մ բարձրության վրա, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջերին։ Հեռավորությունը Ապարան քաղաքից 9 կմ (հարավ-արևելք), մարզկենտրոն Աշտարակից` 37 կմ (հյուսիս-արևելք)։
Բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի և Մուշի շրջաններից։ Թթուջուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2][3][4]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, թռչնաբուծությամբ և մեղվապահությամբ։
Գյուղում է գտնվում XIX դարի Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ հարավային մասում պահպանվել է XVII դարի «Կարմիր վանք» մատուռը։
|