Իդա Ալսթադ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | հանդբոլիստ |
Երկիր | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Տրոնհեյմ, Նորվեգիա |
Ակումբ | Győri Audi ETO KC? |
Հասակ՝ | 172 սանտիմետր |
Քաշ | 60 կիլոգրամ[2] |
Իդա Ալսթադ (նորվ.՝ Ida Alstad, հունիսի 13, 1985[1], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլուհի, «Միդթյուլան» խմբի ձախ պաշտպան, Նորվեգիայի հանդբոլի հավաքականի անդամ։ 2012 թվականի օլիմպիադայի չեմպիոնուհի[3]։
«Բյոսեն» ակումբի դպրոցի սանուհի է[4]։ Հանդես է եկել Նորվեգիայի հանդբոլի առաջնությանը հենց այդ ակումբի կազմում։ 2013 թվականի ամառվանից մինչև 2014 թվականը դանիական «Թիմ Թվիս Հոլսթեբրո»[5] ակումբի պաշտպան է եղել։ Ավելի ուշ տեղափոխվել է «Միդթյուլան»[6] ակումբ։
Հավաքականի կազմում[7] Իդա Ալսթադն անցկացրել է 124 խաղ, որոնց ընթացքում խփել է 294 գոլ[8]։ 2009 թվականի աշխարհի չեմպիոնատում վաստակել է բրոնզե մեդալ։ 2010 և 2014 թվականների Եվրոպայի չեմպիոնուհի է։ 2011 և 2015 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ 2012 թվականի աշխարհի օլիմպիական խաղերի չեմպիոն[9]։ Եվրոպայի 2012 թվականի չեմպիոնատի արծաթե մեդալակիր է։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|