Ինգվիլդ Օսթբերգ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | դահուկորդ |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 9, 1990[1][2] (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա[3] |
Ակումբ՝ | Gjøvik Skiklubb? |
Հասակ՝ | 165 սանտիմետր[4] |
Քաշ՝ | 52 կիլոգրամ[4] |
Ինգվիլդ Օսթբերգ (նորվ.՝ Ingvild Flugstad Østberg, նոյեմբերի 9, 1990[1][2], Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա[3]), նորվեգացի դահուկորդուհի է, Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող, 2015 թվականին աշխարհի չեմպիոն թիմային սպրինտում, բազմակի հաղթող և մրցանակակիր է Աշխարհի գավաթի մրցափուլերում։ Ունիվերսալ է, հաջող հանդես է գալիս հեռահար և սպրինտերային մրցավազքերում։
Ինգվիլդ Օսթբերգը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 9-ին Նորվեգիայի հարավում գտնվող Իյվիկ քաղաքում։ Նրա ընտանիքը հայտնի է իր սպորտային ավանդույթներով։ Օսթբերգի տատիկը՝ Վալբորգ Օսթբերգը հաղթել է 1997 թվականին երկրորդ կանանց Բիրկենբեյներենտյան 54 կմ երկարությամբ մրցավազքը[5][6]։ Այս մրցավազքը հետագայում երեք անգամ կարողացել է հաղթել նրա մայրը՝ Մարթե Ֆլյուգստադը (1989, 1997 և 2002 թվականներին)։ Հայրը՝ Հելդիգ Օսթբերգը և եղբայրը Էյվինդը, նույնպես լրջորեն զբաղվել են դահուկավազքով[7]։
2007 թվականին Օսթբերգը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսեց, մասնակցելով Սկանդինավիայի գավաթին (58-րդ հորիզոնականը մասս-մեկնարկում)։
Նրա առաջին լրջագույն հաջողությունը դարձավ 2008 թվականի Աշխարհի պատանեական առաջնությունը։ Անցկացնելով ոչ վատ սպրինտ (11-րդ տեղը), այնուհետև դարձավ 2-րդը 5 կմ մրցավազքում, 4-րդը մասս-մեկնարկում և 1-ինը կանանց թիմային 4x3.3 կմ էստաֆետում։ 2008 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ նրա նորամուտը Աշխարհի գավաթում։ Սպրինտում նորվեգական Դրամենում նա չկարողացավ անցնել որակավորման փուլը, զբաղեցնելով 31-րդ հորիզոնականը։
2008/2009 մրցաշրջանը Ինգվիլդը սկսեց ֆիննական Կուսամոյում դահուկավազքի աշխարհի գավաթի երկու մրցավազքերով։ Չհասնելով էական արդյունքների (37-րդ տեղը սպրինտում և 30-րդ 10 կմ դասականում) Ինգվիլդը կենտրոնացավ ազգային մրցավազքերի վրա։ Այստեղ նա կարողացավ հաղթել մի քանի մրցավազքեր Սկանդինավիայի գավաթում (10 կմ դասական) և դառնալ չեմպիոն երկրի մասս-մեկնարակում։
2009 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը դարձավ «Ինգվիլդ Օսթբերգի անվան առաջնություն», քանի որ նա այստեղ նվաճեց բոլոր չորս մրցավազքերը։
Երեք օր անց չեխական Լիբերեցում նա առաջին անգամ հայտնվեց Նորվեգիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը։ Արդյունքը 5-րդ հորիզոնական էր թիմային սպրինտում և 36-րդ տեղը մասս-մեկնարկում։
Հերթական մրցաշրջանը Ինգվիլդը սկսեց բավական ուշ, դեկտեմբերի կեսերին։ Իսկ Աշխարհի գավաթի մրցափուլերին առաջին անգամ մասնակցեց հունվարի կեսերին էստոնական Օտեպյաեում։ Զբաղեցրեց 14-րդ տեղը 10 կմ դասական և 29-րդ տեղը սպրինտ մրցավազքերում։
Աշխարհի երիտասարդական առաջնությունում Ինգվիլդը չկարողացավ գրանցել անցած տարվա հաջողությունները, սակայն փայլուն արդյունք գրանցեց՝ 2 ոսկի (հետապնդում և էստաֆետ) և 2 արծաթ (5 կմ և սպրինտ)։
Այնուհետև հիմնականում մասնակցել է ազգային մրցավազքերում, գործնականում միշտ հայտնվելով պատվո հարթակի վրա, և առանց էական հաջողությունների աշխարհի գավաթի մի շարք մրցավազքերում։
2010/2011 մրցաշրջանը Օսթբերգի համար դարձավ առաջին մրցաշրջանը, որում նա մասնակցեց ամբողջովին Աշխարհի գավաթի մրցափուլերին։ Nordic Opening-ում զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը, Տուր դե Սքիյում 14-րդ հորիզոնականը, իսկ Աշխարհի գավաթի եզրափակչում 28-րդ հորիզոնականը։
Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում Օսթբերգը դարձավ 25-րդը (28-րդ հորիզոնականը հեռահար տարածություններում և 22-րդը սպրինտում)։
2011/2012 մրցաշրջանում Օսթբերգը շարունակում է առաջադիմել։ 2011 թվականի դեկտեմբերի 18-ին սլովենական Ռոգլայում Աշխարհի գավաթի մրցափուլում Օսթբերգը բավական մոտ էր, որպեսզի սպրինտում տեղ զբաղեցնի պատվո հարթակի վրա, բայց դարձավ 4-րդը։
2012 թվականի փետրվարի 12-ին Օսթբերգը չեխական Նովե Մեստոյում առաջին անգամ բարձրացավ պատվո հարթակ, դառնալով 3-րդը էստաֆետում։
Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում դարձավ 19-րդը (20-րդ հորիզոնականը հեռահար տարածություններում և 8-րդը սպրինտում)։
No. | Մրցաշրջան | Տարի | Վայր | Մարզաձև | Առաջնություն | Արդյունք | Թիմակիցներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 2011–12 | 20 նոյեմբեր 2011 | Շուշեն, Նորվեգիա | 4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Յակոբսեն / Բերգեր / Քրիստոֆերսեն |
2 | 12 փետրվար 2012 | Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն | 4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 3-րդ | Վենգ / Հագա / Քրիստոֆերսեն | |
3 | 2012–13 | 13 հունվար 2013 | Լիբերեց, Չեխիայի Հանրապետություն | 6 × 0.85 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Ֆալլա |
4 | 20 հունվար 2013 | Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն | 4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 3-րդ | Սքոֆթերուդ / Հագեն / Յակոբսեն | |
5 | 2013–14 | 22 դեկտեմբեր 2013 | Ազիագո, Իտալիա | 6 × 1.25 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Ֆալլա |
6 | 12 հունվար 2014 | Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն | 6 × 1.3 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 1-ին | Ֆալլա | |
7 | 2014–15 | 18 հունվար 2015 | Օտեպյաե, Էստոնիա | 6 × 1.2 կմ թիմային սպրինտ | Աշխարհի գավաթ | 2-րդ | Ֆալլա |
8 | 2015–16 | 6 դեկտեմբեր 2015 | Լիլեհամեր, Նորվեգիա | 4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Ֆալլա / Յոհաուգ / Վենգ |
9 | 24 հունվար 2016 | Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն | 4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Վենգ / Յոհաուգ / Յակոբսեն | |
10 | 2016–17 | 18 դեկտեմբեր 2016 | Լա Կլուսազ, Ֆրանսիա | 4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Բյորգեն / Հագա / Վենգ |
11 | 22 հունվար 2017 | Ուլրիխհամեն, Շվեդիա | 4 × 5 կմ էստաֆետ | Աշխարհի գավաթ | 1-ին | Վենգ / Յակոբսեն / Բյորգեն |
Մրցաշրջան | Տարիք | Մրցաշրջանի արդյունքներ | Սքի Տուրի արդյունքներ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր | Հեռավորություն | Սպրինտ | Nordic Opening |
Տուր դե Սքի |
Աշխարհի գավաթ Եզրափակիչ |
Սքի Տուր Կանադա | ||
2009 | 18 | 60 | 41 | 49 | Չկա տվյալ | — | 36 | Չկա տվյալ |
2010 | 19 | 64 | 50 | 60 | Չկա տվյալ | — | 29 | Չկա տվյալ |
2011 | 20 | 28 | 25 | 22 | 22 | 14 | 28 | Չկա տվյալ |
2012 | 21 | 19 | 20 | 8 | 20 | 15 | 36 | Չկա տվյալ |
2013 | 22 | 15 | 28 | 3 | WD | WD | 13 | Չկա տվյալ |
2014 | 23 | 10 | 19 | 4 | 13 | WD | 6 | Չկա տվյալ |
2015 | 24 | 4 | 15 | 2 | 4 | WD | Չկա տվյալ | Չկա տվյալ |
2016 | 25 | 2 | 3 | 2 | 3 | 2 | Չկա տվյալ | 3 |
2017 | 26 | 3 | 4 | 5 | 2 | 4 | 6 | Չկա տվյալ |
Տարի | Տարիք | 10 կմ անհատական |
15 կմ հետապնդում |
30 կմ մասս-մեկնարկ |
սպրինտ | 4 × 5 կմ էստաֆետ |
թիմային սպրինտ |
---|---|---|---|---|---|---|---|
2014 | 23 | — | — | — | 2 | — | 1 |
2018 | 27 | 7 | 11 | 4 | 17 | 1 | — |
Տարի | Տարիք | 10 կմ անհատական |
15 կմ հետապնդում |
30 կմ մասս-մեկնարկ |
Սպրինտ | 4 × 5 կմ էստաֆետ |
Թիմային սպրինտ |
---|---|---|---|---|---|---|---|
2009 | 18 | — | — | 36 | — | — | 5 |
2013 | 22 | — | — | — | 17 | — | 4 |
2015 | 24 | — | — | 10 | 6 | — | 1 |
2017 | 26 | 8 | 19 | — | 22 | — | — |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգվիլդ Օսթբերգ» հոդվածին։ |
|