Լեռնարոտ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնարոտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Լեռնարոտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Աշտարակի շրջան և Հայկական մարզ
Այլ անվանումներՄագդա, Մաղդա
ԲԾՄ1725 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն308 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0228
Լեռնարոտ (Հայաստան)##
Լեռնարոտ (Հայաստան)
Լեռնարոտ (Արագածոտնի մարզ)##
Լեռնարոտ (Արագածոտնի մարզ)

Լեռնարոտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավային փեշերին[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725 մ։

Լեռնարոտը ճանաչված է եղել որպես Մագդա (մինչ 1949 թ.) և Մաղդա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնարոտի բնակչության նախնիները գաղթել են Մուշից և Սասունի Գելեգուզան, Հեթինք, Սպղանք և այլ գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Լեռնարոտի մշտական բնակչությունը 343, իսկ առկա բնակչությունը 329 հոգի է[4]։ Լեռնարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի Բնակչություն
1831 38 մարդ [6]
1897 296 մարդ [6]
1939 316 մարդ [6]
1959 526 մարդ [6]
1970 294 մարդ [6]
1979 288 մարդ [6]
1989 324 մարդ [7]
2001 343 մարդ [6]
2004 335 մարդ [6]
2011 308 մարդ [1]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հարավ գտնվում է «Խուչեր» գյուղատեղին (մջնդ.) համանուն ամրոցով (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 3 կմ հյուսիս՝ «Դիտվան» գյուղատեղին (վաղ մջնդ.), իսկ 1 կմ հյուսիս՝ «Աղրիկ» գյուղատեղին (XIV-XVII-րդ դդ.)։ Կան նաև քարայր-կացարաններ՝ «Բադոյի քարանձավ» (XVI-XVIII-րդ դդ.) և «Սյունով քարափ» (XVI-XVIII դդ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 89» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 691. — 4696 p.