Լուկաս Վիատրի իսպ.՝ Hernan Viatri | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Արգենտինա և Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1987[1][2] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 82 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուկաս Էսեկիել Վիատրի (իսպ․՝ Lucas Ezequiel Viatri, մարտի 29, 1987[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտես»-ի կազմում։
2011 թվականին հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։
Լուկաս Վիատրի իր կարիերան սկսել է արգենտինական «Բոկա Խունիորս»-ի կազմում։
2007 թվականին Վիատրին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է էկվադորական «Էմելեկ»։ Թիմի կազմում նա իր դեբյուտն է նշել Էկվադորի առաջնության և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում։
Հաջորդ մրցաշրջանում արդեն նա վարձակալական հիմունքներով հանդես է եկել վենեսուելական «Մարակայբո»-ի կազմում։
2008 թվականին նա վերադարձել է «Բոկա Խունիորս», որի կազմում իր դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 17-ին՝ «Ռասինգ»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Լուկասը խփել է մայիսի 25-ին՝ «Վելես Սարսֆիլդոմ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ 2008 թվականի օգոստոսի 18-ին Լուկասը դարձել է գոլի հեղինակ «Բարսելոնա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ կապտանռնագույնների հաղթանակով[3]։
Օրեր անց՝ օգոստոսի 31-ին Վիատրին գոլի հեղինակ է դարձել «Ուրական»-ի դեմ խաղում[4]։ 2008 թվականի սեպտեմբերի 25-ին՝ «Նյուելես Օլդ Բոյս»-ի դեմ խաղում արգենտինացին ճանաչվել է հանդիպման լավագոյն ֆուտբոլիստ։
Իր չորրորդ գոլը թիմի կազմում Լոկաս Վիատրին խփել է «Էստուդիանտես»-ի դեմ խաղում, որն ավարտվել է իր թիմի պարտոթյամբ՝ 2-1 հաշվով։
2009 թվականի ամռանը Լուկասը մոտ էր մոսկովյան «Լոկոմոտիվ» կամ իտալական «Սիենա» տեղափոխվելուն։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում էր 5 միլիոն եվրո[4]։
2014 թվականի հուլիսի 2-ին Լուկաս Վիատրին տեղափոխվել է Չինական Սուպերլիագն ներկայացնող «Շանհայի Շենոա»։ Չինական թիմի կազմում իր դեբյուտը արգենտինացին նշել է հուլիսի 15-ին՝ «Չոնգինգ Լիֆան»-ի դեմ խաղում։ Իր դեբյուտից 6 օր անց նա խփել է իր առաջին գոլը՝ Չինաստանի Սուպերլիգայի շրջանակներում կայացած «Լիոնինգ»-ի դեմ խաղում։
2016 թվականի ամռանը Լուկաս Վիատրին վերադարձել է Արգենտինա՝ պայմանագիր կնքելով «Էստուդիանտես»-ի հետ։
Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Լուկասը նշել է 2011 թվականի ապրիլի 20-ին՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում։
Վիատրին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Վիատրի» հոդվածին։ |
|