Լուսագյուղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2015 մետր։ Գյուղում կառուցված առանձնատները մեկ-երկու հարկանի են, քարաշեն, բարետես։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի նորակառույց դպրոց։
Գյուղի կենտրոնում գտնվող եռախորան, քարածածկ կտուրով եկեղեցին կառուցվել է XIX դարի վերջերին։ Կա նաև ավելի հին եկեղեցի ավերված վիճակում։
1829 թվականին գյուղում հաստատվել է Դիադինից գաղթած 29 ընտանիք՝ 157 մարդ (81 տղամարդ, 76 կին)։
Լուսագյուղի բնակչության փոփոխությունը[2].