Լուսիա Պուենսո (անգլ.՝ Lucía Puenzo, նոյեմբերի 28, 1973(1973-11-28) կամ նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի կինոռեժիսոր, գրող, սցենարիստ։
Լուսիան կինոռեժիսոր և սցենարիստ Լուիս Պուենսոյի դուստրն է։ Գրականագետի որակավորում է ստացել Բուենոս Այրեսի համալսարանում, ապա սովորել է Արգենտինայի Ազգային կինեմատոգրաֆիական ինստիտուտում։ Նա բազմաթիվ կինոնկարների սցենարներ է գրել, այդ թվում` վավերագրական ֆիլմերի և մինի սերիալների։ Նրա «Իքս, իքս, իգրեկ» ֆիլմը (2007) ստացել է ազգային ու միջազգային ավելի քան 20 մրցանակ, այդ թվում` Կաննի կինոփառատոնում քննադատության միջազգային շաբաթվա գրան պրի և երեք այլ մրցանակ։ Նրա երկրորդ` «Ձկան զավակը» ֆիլմով բացվել է 2009 թվականի Բեռլինի կինոփառատոնի Տեսապատկեր բաժինը։ 2010 թվականին Լուսիա Պուենսոն անգլիական հեղինակավոր Granta ամսագրի կողմից հռչակվել է իսպանալեզու լավագույն երիտասարդ հեղինակ։ «Ձկան զավակը» վեպի արձագանքները խիստ դրական էին. այսպես, Լը Մոնդ օրաթերթն այն համարել է «անհավանական քաղցր և անսահման դաժան», La Nacion թերթը նշել է, որ այն «կատաղության, կրքի ու զգայականության տարօրինակ խառնուրդ է», իսկ Շպիգել (գերմ.՝ Der Spiegel) շաբաթաթերթը այն համարել է «անհավանական գրգռիչ»։
- Los invisibles (2005), կարճամետրաժ ֆիլմ
- XXY (2007), Արգենտինայի կինոքննադատների միավորման կողմից ստացել է Արծաթե անգղ մրցանակ լավագույն սցենարի համար, Գոյա կինոմրցանակ իսպաներենով լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Կաննի կինոփառատոնում քննադատության միջազգային շաբաթվա մրցանակ, մրցանակներ Աթենքի, Բանգկոկի, Նոր Կարթագենի, Էդինբուրգի, Մալագայի, Մոնրեալի կինոփառատոներում։
- Ձկան զավակը (El niño pez) (2009), արժանացել է մրցանակի Արգենտինյան կինոակադեմիայի երեք անվանակարգերում, ինչպես նաև Մալագայում կայացած Իսպանական կինոյի փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի։
- Վակոլդա (2013), առաջադրվել է Գոյա կինոմրցանակի և Սուրի փառատոնի 10 անվանակարգերում, ներկայացվել է Օսկարի Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։
- Ձկան զավակը (El niño pez) (2004, վեպ)
- Ինը րոպե (Nueve minutos) (2005, վեպ)
- Խասինտա Պիչիմաուիդայի անեծքը (La maldición de Jacinta Pichimahuida) (2007, վեպ)
- Լանգուստի զայրույթը (La furia de la langosta) (2009, վեպ)
- Վասկոլդա (2011, վեպ Ժոզեֆ Մենգելեի մասին)