Գյուղ | |||
---|---|---|---|
Խորոնք | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Serojya Amiryan | ||
Մակերես | 7 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2507[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | Խորոնք | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1130[3] | ||
|
Խորոնք (մինչև 1946 թվականը` Ներքին Այլանլու, 1946-1991 թվականներին` Լենուղի), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևմուտք։ Վերանվանվել է Լենուղի 1946 թ. ապրիլի 4-ին[4], Խորոնք` 1991 թ. օգոստոսի 8-ին[5]։
Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից 27 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 6 կմ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խորոնքի մշտական բնակչությունը կազմել է 2507, առկա բնակչությունը՝ 2451 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները այստեղ են գաղթել Վանի, Բայազետի, Արճեշի շրջաններից և Արծափից 1829-1830 թվականներին[4]։
Խորոնքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 175 | 416[6] | 534 | 614 | 818 | 1157 | 1680 | 2058 | 2274 | 2507[1] |
Պատմամշակութային կոթողներ՝ բնակատեղի (մ.թ.ա. 1-ին դ. մ.թ. 1-ին դ), գերեզմանոց (18-20-րդ դդ.), եկեղեցի՝ Ս. Նշան (1880 թ.), 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1988 թ.), մատուռ (18-20 դդ.)։
Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 698.0 հա, որից՝ 357.4 հա վարելահողեր, 19.6 հա այգի։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, ըմբշամարտի մարզադպրոց։
|