Գյուղ | |||
---|---|---|---|
Ծիլքար | |||
![]() Տեսարան ծիլքարից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ և Ալեքսանդրապոլի գավառ | ||
Գյուղապետ | Հակոբյան Հակոբ | ||
Այլ անվանումներ | Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի | ||
Մակերես | 14,21 կմ² | ||
ԲԾՄ | 2150 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼554 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ծիլքար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 52 կմ հեռավորության վրա։
Ծիլքար է վերանվանվել 1946 թվականին։ Նախկինում ունեցել է Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի անվանումները։
Գյուղը տեղակայված է 2150 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Անտառազուրկ է, կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Ծիլքարի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Գյուղն ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ։
Գյուղն ունի 148 տնտեսություն։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ծիլքար լեռան գագաթին է գտնվում մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Ծիլքար» ամրոցը։
Համայնքի ղեկավար՝ Հակոբ Հակոբյան։
Ավագանու անդամների ցուցակ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիլքար» հոդվածին։ |
|
|