Գյուղ | |||
---|---|---|---|
Կայք | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | ||
Գյուղապետ | Կարեն Հարությունյան | ||
Այլ անվանումներ | Մուլքի | ||
ԲԾՄ | 1850 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼441 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 252 | ||
Փոստային դասիչ | 0313 | ||
| |||
Կայք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքից 29 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մետր։ Բնակչությունը՝ ▼441 մարդ (2011)[1]։
Նախկինում ունեցել է Մելքոնքենդ, Մելքումքենդ, Մյուլք, Մուլկի, Մուլքի գյուղ անվանումները)։ Կայք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Կայք գյուղի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի, Մուշի, Խոյի և Սալմաստի շրջանների գյուղերից 1828-1829 թվականներին[2]։
Կայք գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղում պահպանվել է XVI դարի սուրբ Աստվածածին եկեղեցին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայք (Արագածոտնի մարզ)» հոդվածին։ |
|