Կարմիր ժիլետով տղան | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Սեզան[1] |
տարի | 19-րդ դար[2][1] |
բարձրություն | 79,5 սանտիմետր[1] |
լայնություն | 64 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | quai d'Anjou?[3] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր[3] |
նյութ | յուղաներկ[1][2] և կտավ[1][2] |
գտնվում է | Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[1] և Գեղարվեստի թանգարան (Ցյուրիխ)[2] |
հավաքածու | Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[1][2] և Գեղարվեստի թանգարան (Ցյուրիխ)[2] |
սեփականատեր | Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու[4][2] |
պատկերված են
| |
https://www.buehrle.ch/sammlung/artwork/detail/der-knabe-mit-der-roten-weste/, https://collection.kunsthaus.ch/en/collection/item/7927/ կայք | |
Ծանոթագրություններ | |
The Boy in the Red Vest Վիքիպահեստում |
«Կարմիր ժիլետով տղան» (ֆր.՝ Le Garçon au gilet rouge), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888-ից 1890 թվականներն ընկած ժամանակահատվածում[5]։ Յուղաներկով կտավի չափերն են 80 × 64.5 սմ։
Այսօր «Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործությունը գտնվում է Էմիլ Բյուրլեի ֆոնդի հավաքածուում (Ցյուրիխ, Շվեյցարիա)։
Պոլ Սեզանը նկարի հերոսին՝ կարմիր ժիլետով իտալացի տղային նկարել է չորս անգամ[6]։
«Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործության այս տարբերակը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Առաջին գնորդը եղել է արվեստի գործերի վաճառական Ամբրուազ Վոլարը. վերջինս կտավը ձեռք է բերել 1895 թվականին։ 1909 թվականին նկարը ձեռք է բերում հունգարացի կոլեկցիոներ Մարցել Նեմեշը, իսկ 1913 թվականին՝ գերմանացի վաճառական Գոտլիբ Ռիբերը։
Էմիլ Բյուրլեն Սեզանի այս կտավը ձեռք է բերել 1948 թվականին Ռիբերից։ Բյուրլեի մահից հետո, 1956 թվականին, նրա ժառանգները կտավը նվիրաբերեցին Էմիլ Բյուրլեի ֆոնդի հավաքածուին, որտեղ էլ պահվում է սկսած 1960 թվականից[7]։
Նկարի մյուս տարբերակները պահպանվում էն Միացյալ Նահանգների թանգարաններում[8]։
2008 թվականի փետրվարին «Կարմիր ժիլետով տղան» ստեղծագործությունը, որի արժեքը գնահատված է 91 միլիոն դոլար[9], հափշտակվել է թանգարանից[10]։ 2012 ապրիլին նկարը հայտնաբերվել է Սերբիայում ու հետ վերադարձվել ֆոնդի հավաքածու[8]։
Նկարում պատկերված է կարմիր ժիլետով տղա։ Հիմնականում նկարված է հարուստ ու հագեցած թափանցիկ երանգներով։ Կոմպոզիցիան կառուցված է հիմնականում երեք անկյունագծով՝ տղայի մեջքից մինչև գլուխը, մուգ կանաչ վարագույրը տղայի թիկունքում և նստատեղի ու սեղանի միջև գոյացած անկյունը։ Դրանց հակադրվում են տղայի ձեռքի ու ոտքի դիրքը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր ժիլետով տղան կատեգորիայում։ |