Կիմ Սո Ըն կորեերեն՝ 김소은 | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կիմ Սո Ըն (կորեերեն՝ 김소은, սեպտեմբերի 6, 1989[1], Նամյանգջու, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել 2009 թվականին, երբ «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» ֆիլմում հանդես է եկել երկրորդական դերով։ Նույն թվականին նա նկարահանվեց «He Who Can’t Marry» և «Empress Cheonchu» ֆիլմերում։ Դրանից հետո, Կիմը նկարահանվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «A Good Day for the Wind to Blow», «A Thousand Kisses», «Ստախոսների խաղը» և «Scholar Who Walks the Night»: 2015 թվականին Սոնգ Ջե Ռիմի հետ մասնակցել է «We Got Married» ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանին։ 2016-17 թվականներին Կիմը Սոնգի հետ միասին հանդես է եկել «Our Gap-soon» ընտանեկան դրամայում։
Դերասանուհի Կիմ Սո Ընի կարիերան սկսել է 2004 թվականին «Two Guys» ֆիլմում խաղացած կարճ դերով։ Դրանից հետո նա փոքր դերերով հանդես եկավ տարբեր սերիալներում և ֆիլմերում, որոնց թվում՝ «Sisters of the Sea» և «The Show Must Go On»[2]:
Կիմը մեծ ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ խաղաց «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» հեռուստասերիալում գլխավոր դերասանուհու ընկերուհու դերը։ Նույն տարում խաղաց «Empress Cheonchu» ֆիլմում, որում նկարահանվել համար նա ստիպված եղավ ձիավարել և նետ ու աղեղից կրակել սովորել[3]։ Այնուհետև Կիմը կատարեց իրենից մեծ կնոջ դեր՝ «He Who Can’t Marry» ռոմանտիկ սերիալում, որը ճապոնական «Kekkon Dekinai Otoko» սերիալի ադապտացիան էր[4][5]։
2010 թվականին Կիմը նկարահանվել է «A Good Day for the Wind to Blow» ֆիլմում, որտեղ առաջին անգամ կատարեց գլխավոր դերը, ինչն էլ ավելի հայտնի դարձրեց դերասանուհուն[6][7][8]։ 2011-12 թվականներին Կիմը խաղաց «A Thousand Kisses» սերիալում[9][10]։
2012 թվականին Կիմը նկարահանվեց չինական «Secret Angel» սերիալում, որը հեռարձակվել է «Sohu» կայքով։ Դրանից հետո նա վերսկսեց կորեական ֆիլմերում նկարահանվել, մասնավորապես «Happy Ending» ֆիլմում։ Այդ թվականին Կիմը մասնակցեց «Music and Lyrics» ռեալիթի շոուին, որտեղ նախօրոք ձևավորված զույգերը երգ էին գրում։ Կիմը Չուն Հոյի հետ գրեց «Love is Sad» երգը, որն ավելի ուշ թողարկվեց սինգլի տեսքով և օգտագործվեց «Feast of the Gods» սերիալում[11]։
2012-13 թվականներին Կիմը նկարահանվեց «Horse Doctor» պատմական սերիալում[12]։
2014 թվականին Կիմ Սո Ընը նկարահանվեց «Mourning Grave» սարսափ ֆիլմում, որտեղ կատարեց ուրվական աղջկա դերը Կան Հա Նըլի հետ[13][14]։ Նույն թվականին նա գլխավոր դեր խաղաց «Ստախոսների խաղը» ֆիլմում՝ նկարահանված Սինոբու Կաիտանիի նույնանուն մանգայի հիման վրա[15][16]։
Այդ ժամանակահատվածում Կիմը մասնակցել է «We Got Married» ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանին, որտեղ խաղացել է Սոնգ Ջե Ռիմի կնոջ դերը։ Դրանից հետո Կիմը շատ մեծ հայտնիություն ձեռք բերեց[17][18]։
2015 թվականին Կիմը նկարահանվեց «The Scholar Who Walks the Night» սերիալում, որտեղ խաղացել է հարուստ մարդու դստեր և վամպիրի նախկին սիրեցյալի դերը[18][19]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դերը |
---|---|---|---|
2004 | Two Guys | 투가이즈 | Էպիզոդային դեր |
2006 | Family Matters | 모두들, 괜찮아요? | |
Fly, Daddy, Fly | 플라이대디 | Jang Da-mi | |
2007 | The Show Must Go On | 우아한 세계 | |
Someone Behind You | 두 사람이다 | Kim Ga-yeon | |
2014 | Mourning Grave | 소녀괴담 | Աղջիկ-ուրվական |
Entangled | 현기증 | ||
2015 | Sky Lantern | 풍등 | |
2018 | Are you in love? | 사랑하고 있습니까 |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ընկերություն |
---|---|---|---|---|
2005 | Sisters of the Sea | 자매바다 | young Song Jung-hee | |
Sad Love Story | 슬픈연가 | young Park Hye-in | ||
2006 | Drama City «First Love» | 드라마 시티 | Jung-hee | |
2007 | Chosun Police season 1 | 별순검 | Soo-hee (guest, episode 9) |
|
2009 | Empress Cheonchu | 천추태후 | ||
Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ | 꽃보다 남자 | Չու Հա Ըլ | ||
He Who Can’t Marry | 결혼 못하는 남자 | Jeong Yoo-jin | ||
2010 | A Good Day for the Wind to Blow | 바람 불어 좋은날 | Kwon Oh-bok | |
2011 | A Thousand Kisses | 천번의 입맞춤 | ||
2012 | Happy Ending | 해피엔딩 | ||
Horse Doctor | 마의 | |||
2014 | Ստախոսների խաղը | 라이어 게임 | Նամ Դադջոն | |
2015 | The Scholar Who Walks the Night | 밤을 걷는 선비 | Choi Hye-ryung/ Lee Myung-hee |
|
2016-2017 | Our Gap-soon | 우리 갑순이 | ||
Ջախջախիչ հարված | 우리가 뭔가 특별한 | Han Da -woon/
Han Ah-reum |
||
2017 | Drama Special — You’re Closer Than I Think | 당신은 생각보다 가까이에 있다 | ||
2018 | That Man Oh Soo | 그남자 오수 |
Թվական | Անվանում | Բնօրինակ անուն | Կոմպոզիցիա | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Music and Lyrics | 그 여자 작사 그 남자 작곡 | MBC Music | Լի Չոնհոի հետ |
2013 | Glitter | 글리터 글리터 | KBS W | |
2014-2015 | We Got Married (4-րդ եթերշրջան) | 우리 결혼했어요 시즌4 | MBC | |
2017 | Battle Trip | 배틀트립 | KBS2 | Մաս 59-60 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սո Ըն» հոդվածին։ |
|