![]() կորեերեն՝ 공효진 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Աշխատավայր | Management SOOP? |
Ամուսին(ներ) | Kevin Oh? |
Կոն Հյո Ջին (կորեերեն՝ 공효진, ապրիլի 4, 1980[1], Սեուլ, Հարավային Կորեա), hարավկորեական դերասանուհի, հայտնի է դարձել «Միսս Գազար» ֆիլմից հետո, ինչպես նաև «Մածուկ», «Սիրելու արվեստը», «Արևի տիրակալը» հեռուստատեսային սերիալներում։
Կոն Հյո Ջինը ծնվել է Հյուսիսային Կորեայի Սեուլ քաղաքում։ Հյո Ջինը տեղափոխվեց Ավստրալիա մոր և փոքր եղբոր հետ երբ սովորում էր միջնակարգ դպրոցում, այդ ժամանակ իր հայրն ընտանիքը պահելու համար աշխատում էր Կորեայում։ Նա հաճախել է Բրիսբենի Ջոն Պոլ Քոլեջի միջնակարգ դպրոց[2]։ Նրա համար այդ ժամանակները եղել են լավագույնը, և 2011 թվականին նա նշանակվել է որպես «Բարեկամության տարվա» բարի կամքի դեսպաններից մեկը, Ավստրալիայի և Հարավային Կորեայի երկկողմ հարաբերությունների 50-ամյակի առթիվ[3][4][5]։ Երեք տարի Ավստրալիայում մնալուց հետո, 1997 թվականին ԱՖՃ-ի պատճառով Կոն ընտանիքը վերադարձավ Կորեա։
Կորեա վերադառնալուց հետո, Հյո Ջինը ակսեց աշխատել որպես մոդել։ Նա հայտնվեց գովազդներում, մասնավորապես՝ «Երջանիկ մահ»-ում։ Մոդելային բիզնեսում մեկ ու կես տարի մասնակցելուց հետո, նա ստացավ երկրորդային դեր «Պատերի շշուկ 2» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է աղջիկների ավագ դպրոցում լեսբիական հարաբերությունների մասին[6][7]։ Չնայած դա կոմերցիոն հաջողություն չունեցավ 1999 թվականին, ֆիլմը հաճախ որպես օրինակ է բերվում երիտասարդ կորեացի ռեժիսորներին և կինոդիտողներին՝ որպես ժամանակակից դասականի[8]։ Նկարահանումներից հետո դերասանուհին նկարահանվեց My Funky Family (2000) կատակերգական սերիալում։
2001 թվականին խաղացել է դեր 50 էպիզոդանոց Wonderful Days հեռուստասերիալում, որտեղ խաղում է ավտոբուսի վագոնավար (հետագայում շահում է «Լավագույն նոր դերասանուհի» մրցանակը Baeksang հեռուստասերիալների անվանակարգում)։ Այնուհետև հայտնվում է Չան Ջինի կատակերգական «Շատաղոս դիպուկահարներ» կատակերգությունում և «Հրաբխային հարված» ֆիլմում՝ ոչ մեծ դերերում։
2003 թվականին Կոն Հյո Ջինը ստացել է դեր հեռուստասերիալ Snowman-ում[9][10] և «Գնանք դպրոց։ «Սան Դու»-ում։ 2004 թվականից մինչև 2005 թվականը, Կոն Հյո Ջինի մոտ եղավ կարիերային անկում։ 2005 թվականին նկարահանվեց «Իմ սիրելի ուսուցիչ» հեռուստասերիալում[11] և «Небесный легион» ֆիլմում[12][13]։
2006 թվականին «Պատերի շշուկ 2» ֆիլմի ռեժիսոր Կիմ Թեյոնը (որին նա համարել է իր ուսուցիչը) Հյո Ջինին դեր առաջարկեց «Ընտանեկան կապեր» ֆիլմում, որը նա գրել էր հատուկ իր համար։ Ֆիլմը ստացավ համատարած ընդունում, իսկ դերասանական կազմին խրախուսեցին փայլող դերասանական խաղի համար։ Այս դերի համար նա «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում առաջադրվեց Korean Film Awards մրցանակին։
Նրա դերը «Ընտանեկան կապեր» ֆիլմում դարձավ հեղափոխական իր կարիերայում[14]։ 2007 թվականին նա վերադարձավ հեռուստատսոիթյուն և խաղաց «Արևելյան լրտեսություն» ֆիլմում[15]։ Նույն թվականին հայտնվեց «Երջանկություն»[16] և «Մ»[17][18][19] ֆիլմերը, իսկ 2008 թվականին՝ «Արևելյան լրտեսություն»[20][21] ֆիլմը։
Իր ամենամեծ առաջընթացը կինոյում դարձավ «Միսս Գազար» (2008 թվական) ֆիլմում դերը։ Չնայած ֆիլմը տոմսարկղներում ձախողվեց, քնադատները անվանեցին նրան վերջին տարիների ամենաօրիգինալ կորեական ֆիլմերից մեկը։ Հյո Ջինը խաղացել է անհրապույր կարմիր դեմքով աղջկա դեր, որն ատում է մարդկանց և տառապում է անլիարժեքության բարդույթից[22][23][24][25]։ Ի սկզբանե, Հյո Ջինը կարդացել է սցենարը, կասկածել է դերի հարցում, բայց վերջում համաձայնել է առաջարկին և խաղացել է այն[26]։ Այդ դերի համար նա արժանացավ Korean Film Awards-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[27] և «Կին»[28], մրցանակը Director’s Cut Awards որպես «Լվագույն դերասանուհի»[29][30]։
2009 թվականին «Մաստակ» ռոմանտիկ կամեդիաում Կոնը խաղացել է սկսնակ խոհարարի դեր, որը դուրս է եկել 2010 թվականին[31][32]։ Ի սկզբանե իր կերպարը պետք է լիներ ռոմանտիկ կատակերգության սովորական համարձակ և կրքոտ հերոսուհի, Հյո Ջինը որոշեց, որ իր համար ձանձրալի կլինի խաղալ այդ դերը, դրա համար նկարահանումների ընդացքում փոխվեց հերոսուհու բնավորությունը[33][34]։ Սերիալը ստացավ բարձր ռեյտինգ։ Հայտնիությունը մեծացավ «Սիրո արվեստը» սերիալից հետո (2011 թվական)։
{{cite web}}
: C1 control character in |title=
at position 1 (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն Հյո Ջին» հոդվածին։ |
|