Կորոլ ի Շուտ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ |
Ժանրեր | Փանկ-ռոք Horror Punk[1][2][3] Folk-Punk Hardcore Punk[4] Art-Punk[5][6] |
Գործունեություն | 1988–2013 |
Լեյբլ | Nikitin |
Կապված | KnyaZZ |
Կայք | korol-i-shut.ru |
Անդամներ | |
†Միխայիլ Գորշենյով Ալեքսանդր Շիգոլյով Յակով Ցվիրկունով Սերգեյ Զախարով Պավել Սաժինով Ալեքսանդր Լեոնտյև | |
Նախկին անդամներ | |
Մարիա Նեֆյոդովա Ալեքսանդր Բալունով Դմիտրի Ռիշկո Անդրեյ Կնյազև | |
Korol i Shut Վիքիպահեստում |
«Կորոլ ի Շուտ» (ռուս.՝ Король и Шут, հապավումը ԿԻՇ, թարգմանաբար՝ Արքան և ծաղրածուն), ռուսական փանկ-ռոք խումբ է։ Հայտնի է պանկ-ռոքի համար անսովոր կատարմամբ, որ երգերը հիմնականում իրենցից ներկայացնում են միստիկական կամ պատմական հիմքերով կարճ սարսափ-պատմվածքներ։ Տեքստերում հիմնականում խոսվում է միստիկական թեմատիկայի շուրջ, մասամբ նաև սլավոնական դիցաբանության մասին։ Երգերի հերոսներն են հանդիսանում չար ծաղրածուներ, ծովահեններ, արնախումներ, տրոլլներ, զոմբիներ և այլ հեքիաթային և դիցաբանական էակներ։ Երգերի հեղինակներն են Անդրեյ Կնյազևը և Միխայիլ Գորշենյովը։ Բեմական ոճում օգտագործվում է երգերի թեմատիկային բնորոշ վախեցնող դիմահարդարում և հագուստ[7]։
«Կորոլ ի Շուտ» խումբը 1988 թ.-ին Սանկտ Պետերբուրգում, դպրոցական ընկերներ Միխայիլ Գորշենյովի, Ալեքսանդր Բալունովի ու Ալեքսանդր Շիգոլյովի կողմից։ Սկզբնական ժամանակ խումբը կրում էր "Կոնտորա" անվանումը։ 1990-ին խմբին է միանում երգիչ Անդրեյ Կնյազևը։ 1991-ից խումբը սկսեց ձայնագրվել կիսապրոֆեսիոնալ ստուդիաներում։ Նույն թվականին կայացավ խմբի առաջին ելույթը ռադիոյով՝ մասնակցելով Անատոլի Գունիցկու հեղինակային հաղորդմանը։ Խմբի առաջին ելույթը հասդիսապեսի առջև կայացավ Սանկտ Պետերբուրգուն, Իգոր Գոլուբևի "ռիթմի դպրոց"-ում՝ Ռուբինշթեյն 13-ում գտնվող հին ռոք-ակումբի շենքում։
Խմբի վերանայված գաղափարախոսությունից հետո, երբ որոշվեց ստեղծագործել հեքիաթային և միստիկական թեմաների շուրջ, անհրաժեշտ էր փոխել խմբի անունը։ Ընտրությունը կայացնում էին «Зарезанный одуванчик», «Апокалипсис» և ամենից նախընտրելի «Король шутов» անունների միջև։ 1992 թվականին խումբը ընդունում է "Կորոլ ի Շուտ" (Թագավորը և ծաղրածու) անվանումը։
1995 թ. խմբին միանում է կիթառահար Յակով Ցվիրկունովը։ 1996-ին Ռուսաստանի 5-րդ հեռուստաալիքը ցուցադրեց 1,5 ժամ տևողությամբ «Սպիտակ գիծ» հաղորդումը խմբի մասին, որը հետագայում մի քանի անգամ կրկնվեց եթերում։ Ծրագրի նկարահանման արդյունք դարձան 4 տեսահոլովկներ «Дурак и молния», «Внезапная голова», «Садовник» և «Блуждают тени» երգերի հիման վրա։
Խմբի առաջին պաշտոնական ալբոմը «Камнем по голове» (Կամնեմ պո գոլովե - Քարով գլխին) անվանմամբ թողարկվեց 1996-ին "Մելոդիա" ձայնագրման ստուդիայում։ 1997-ին խումբը մասնակցեց "Պանկ-Ռեվոլյուցիա" փառատոնին՝ «П. Н. Д.», «ЫШО-ЫШО», «Пурген», «Азъ», «Тараканы», «Чудо-юдо», «Кранты и Непомнящий», «Д. Н. К.», «Satan KLAUS», «Террор», «Distemper», «Франкель-Шпокель» խմբերի հետ մեկտեղ։ Համերգը ձայնագրվեց և 1998-ին թողարկվեց տեսաերզների վրա։
1998 թ. խմբին միացավ ջութակահար Մարիա Նեֆյոդովան, որից հետո խումբը սկսեց օգտագործել նաև ֆոլկ-ռոքային հնչողությունը։ 1999-ին լույս տեսավ «Акустический Альбом» (Ակուստիկ ալբոմ) ձայներիզը, որի մեծ հաջողություն ունեցավ։ Խումբը ճանաչվեց ողջ Ռուսաստանում։ 1999 թ. փետրվարի 20-ին ԿԻՇ-ը առաջին անգամ համերգ ունեցավ Սանկտ Պետերբուրգի ամենամեց դահլիճում՝ «Յուբիլեյնի» համալիրում, որը նույնպես մեծ հաջողություն էր։ Հեռուստաեթեր դուրս եկավ առաջին պրոֆեսիոնալ նկարահանված «Ели мясо мужики» (Ելի մյասո մուժիկի) տեսահոլովակը։ 1999 թ. մայիսի 28-ին Կորոլ ի Շուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սկոմոռոխ Պանկ-Փառատոն»-ը «Յուբիլեյնի» համերգասրահում, որին մասնակցեցին Սանկտ Պետերբուրգի հայտնի ռոք-խմբերից «Бегемот», «Бригадный подряд», «Кукрыниксы», «The Пауки» և մոսկովյան «Наив» խմբերը[8]։ 2000 թ.-ին թողարկվեց «Герои и злодеи» (Գերոի ի զլոդեի - Հերոսներ և չարագործներ) ալբոմը, որտեղից «Помнят с горечью древляне» երգը հիթ դարձավ։
2001 թ. գարնանը մեծ մեծ հրավառությոամբ խումբը նշեց իր տասնամյակը։ Հոբելյանի կապակցությամբ թողարկվեց «Собрание» (Սոբրանիյե - Հանդիպում/Հավաքածո) լավագույն երգերի հավաքածուն, ինչպես նաև գալա-համերգներվ հանդես եկան Ռուսաստանի և Բելառուսի խոշոր քաղաքներում։ Խումբը համերգներ ունեցավ Սանկտ Պետերբուրգի "Յուբիլեյնի" համերգասրահի և Մոսկվայի "Լուժնիկի" մարզական համալիրի փոքր դահլիճների բեմում։ Երկու համերգներն էլ մեծ հաջողությամբ անցան։ Այդ պահից սկսած "Կորոլ ի Շուտ"-ը դառնում են Ռուսաստանի բոլոր խոշոր ռոք-փառատոնների անփոխարինելի մասնակիցները։
Համերգային շրջագայությունը հաջորդում է 2002-ին թողարկված «Как в старой сказке» (Կակ վ ստարոյ սկազկե - Ինչպես հին հեքիաթում) ալբոմը, որը խմբի ամենահաջողված ալբոմներից է դառնում։ Այս, ինչպես և դրան հաջորդող «Жаль, нет ружья» (Ժալ, նետ ռուժյա - Ապսոս, հրացան չկա) ալբոմներում խումբը սկսում է բարձրացնել անարխիայի և Պանկ-հասարակության թեմաները։ Սակայն, խմբի «անլուրջ» համբավի և տեքստերի գրեթե ծաղրերգության ոճի պատճառով ռուս փանկերը լրջորեն խումբը չընդունեցին, և նույնիսկ հերքում էին խմբի ոճային պատկանելիությունը։ Այնուհանդերձ խումբը երիտասարդության շրջանակներում նվաճեց գրեթե պաշտամունքային կարգավիճակ։
Խումբը կրկնեց հիթ-շքերթներում իր հաջողությունները՝ «Проклятый старый дом», «Мёртвый анархист» և «Медведь» երգերը գրավեցին «Չարտովա դյուժինա»-ի բարձունքին, ռեժիսոր Վալերի Խատտինի կողմից նկարահանած «Проклятый старый дом» երգի տեսահոլովակը ցուցադրվում էր MTV Russia հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև մի քանի շաբաթ շարունակ գլխավորում էր Բելառուսի ազգային հեռուստատեսության «Клип-обойма» հիթ-շքերթը, և տարեվերջին ճանաչվեց որպես տվյալ հիթ-շքերթի ամենապահանջված տեսահոլովակը։ Խումբը ստանում է մի շարք մրցանակներ։ 2002-ին «Կորոլ ի Շուտ»-ը հայտարարվում է Ռուսաստանի ամենախոշոր «Նաշեստվիյե», ինչպես նաև «Friday,13» ռոք-փառատոնների հեդլայներ[9]։.
2003-ին խումբը առաջին անգամ համերգներ ունեցավ ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆինլանդիայում, որից հետո Մոսկվայում 3 ժամ տևողությամբ մեծ համերգ ունեցավ "Օլիմպիյսկի" մարզական համալիրի դահլիճում, որի ձայնագրությունը հետագայում թողարկվեց տեսասերիզներով։
2004 թվականին թողարկվեց «Панки в городе. N6» պանկ-ռոքային փառատոնի ձայնագրված տեսաերիզը։ Տեսագրությունը անցկացվում էին օգոստոսի 27-ին "Լուժնիկի" համալիրում, որտեղ բացի ԿԻՇ-ից մասնակցում էին «Էլիզիում», «1,5 кг отличного пюре», «Նաիվ», «Коллекция дней» и «Պուրգեն» ճանաչված խմբերը[10]։
2004-թողարկվեց «Бунт на корабле»(Բունտ նա կորաբլե) ալբոմը, որտեղ երգերից 3-ը նվիրված էին ծովահենների և նավատորմի թեմաներին։ «Месть Гарри» տեսահոլովակը ցուցադրվում էր "MTV Russia" հեռուստաակիքով։ Երաժշտության մեջ զգացվում է ալտերնատիվ մետալի ազգեցությունը, իսկ ժողովրդական մեղեդիները պակասել էին։ Այս փոփոխությունը լսողների մեծ մասի կողմից չընդունվեց։ Խումբը դժվարություններ սկսեց ունենալ երաժիշտների կազմի հետ. խմբից հեռացան ջութակահար Մարիա Նեֆյոդովան, բաս-կիթառահար Ալեքսանդր Բալունովը, կիթառահար Ալեքսանդր Լեոնտևը։ Խմբի ստեղծագործական գործունեությունը դադարեց, նշանակությունը և պահանջարկը իջավ[11]։
Այդ դադարի ընթացքում գրեթե միաժամանակ Գորշոկը և Կնյազը թողարկեցին սեփական ալբոմները, որից հետո սկսեցին լուրեր տարածվել խմբի խմբի ցրման մասին։ Գորշենյովի «Я - Алкоголик Анархист» ալբոմը կազմված էր «Бригадный подряд» (Բրիգադնի Պոդրյադ) փանկ-ռոք խմբի վերամշակված երգերից[12], և ձայնագրվել էր երաժիշտ Նիկոլայ Միխայլովին բարեգործական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Կնյազևը թողարկում է ակուստիկ «Любовь негодяя» (Լյուբով նեգոդյայա) ալբոմը, որի ձայնագրման աշխատանքներին մասնակցեցին հրավիրված ռոք-երաժիշտներ՝ Օլեգ Շառն ու Վլադիմիր Կուդրյավցևը Ակվարիում խմբից, Սերգեյ Յանսոնը «Хоронько-оркестр»-ից, Սերգեյ "Չիժ" Չիգրակովը, երգչուհի Յուլիա Խուդյակովան և Dominia խմբի ջութակահար Դմիտրի "Casper" Ռիժկոն։
2006 թվականին "Կորոլ ի Շուտ"-ի նոր կազմը վերջնականապես համալրվեց։ Նոր բաս-կիթառահար դարձավ Սերգեյ Զախարովը, ջութակահարը՝ Դմիտրի Ռիժկոն։ Երկրորդ կիթառահար ունենալուց խումբը հրաժարվեց։ Նորացված կազմով խումբը թողարկեց «Продавец кошмаров» (Պրոդավեց կոշմառով - Սարսափների վաճառողը) ալբոմը, որից «Марионетки», «Маска», «Ром», «Отражение» և «Джокер» կատարումները տեղ գտան ռադիոկայանների հիթ-շքերթներում։ Նույն թվականին խումբը կրկին մեկնեց ԱՄՆ, որտեղ մասնակցեց "Շտոպոռ" փառատոնին և համերգով ելույթ ունեցավ Սան-Ֆրանցիսկոյում։ 2007 թվականի ամանորի գիշերը "Նաշե Ռադիո" ռադիոկայանի եթերում երաժիշտները պատմեցին "Մոռոզկո" հեքիաթը, որին միացնում էին «Продавца кошмаров» ալբոմի երգերի դրվագները[13]։
2007-ին խումբը Ռուսաստանի բազում քաղաքներով համերգային շրջագայությամբ նշում էր ստեղծման 15-ամյակը։ 2007 թ. կեսից սկսում են աշխատել նոր սկավառակի ձայնագրմամբ։ Խմբին է միանում ձայնային ռեժիսոր Պավել Սաժինովը՝ որպես դաշնակահար։ Խմբի նոր ձայնային ռեժիսոր է նշանակվում երիտասարդ մասնագետ Դենիս Նեվոլինը։ Նաև խմբին է միանում Վիկտորիա Վիատրիսը որպես խմբի մշտական լուսանկարիչ։
2007-ի օգոստոսին թողարկվում է Կնյազևի և Գորշենյովի կողմից ձայնգրված «Страшные сказки» (Ստռաշնիյե սկազկի - Վախենալու հեքիաթներ) հավաքածուն, որտեղ տեղ են գտել ռուսական առասպելներից ու Գրիմմ եղբայրների հեքիաթներից ամենից սարսափելի բովանդակությամբ 13 հեքիաթներ[14][15]։.
2008 թ. նոյեմբերի 18-ին թողարկվեց խմբի իններորդ՝ «Тень клоуна» (Ծաղրածուի ստվերը) ալբոմը։ 2009 թ. ապրիլի 10-ին Մոսկվայի "Live Music Hall" դահլիճում ձայնագրվեց համանուն համերգային տեսաերիզը[16]։.
2009 թվականին խումբը հայտարարեց նոր, ակուստիկ ալբոմի ձայնագրության մասին։ Քիչ ժամանակ անց լույս է տեսնում «Танец злобного гения» սինգլը, որը հետագայում թողարկվեց նոր ալբոմում։ Նույն թվականին խումբը մասնակցեց «Соль» (Սոլ) երաժշտական նախագծին, որի համար ձայնագրեց "Կորոբուշկա"՝ հին ռոսական ժողավրդական երգը[17]։.
2010-ին թողարկվեց «Фокусник» (Ֆոկուսնիկ) սինգլը ապագա ալբոմից[18].
2010 թ. հոկտեմբերի 11-ին «Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում կայացավ «Театр демона» (Տեատր դեմոնա - Դեվի թատրոն) ալբոմի պաշտոնական հրապարակումը[19]։ Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև հրավիրված ռոք-երաժիշտներ՝ շրթհարմոնիստ Օլեգ Շավկունուվը "Ակվարիում" խմբից, թավջութակահար Դմիտրի Օհանյանը "Կուկռինիկսի" խմբից, մանդոլինա նվագող Սերգեյ Ստարոդուբցևը "Կաֆե" խմբից, Սերգեյ "Անգել" Դավիդովը (ակուստիկ կիթառ), Սաշա Սուվորովը (շրթհարմոն), Ստաս Մակառովը (շեփոր)։ Ալբոմը թողարկվեց 16 էջանի գրքույկով, որտեղ, նախահեղափոխական ոճով, տեղ գտան խմբի լուսանկարները, խմբի անդամների մասին գեղարվեստական բնութագրերը և երգերի տեքստերը։ Ալբոմը ստացվեց խմբի համար էքսպերիմենտալ համարվող արտ-ռոք ոճով։
2011 թվականին խմբի առաջատարներ Միխայիլ Գորշենյովն ու Անդրեյ Կնյազևը որոշում են զբաղվել սեփական նախագծերվ։ Կնյազը ստեղծում է "KnyaZZ" խումբը և արդեն հունիսին թողարկվում է այդ խմբի առաջին "Человек-загадка" (Չելովեկ-զագադկա - Մարդ-գաղտնիք) սինգլը և "Письмо из Трансильвании" (Պիսմո իզ Տրանսիլվանիի) ալբոմը։ Այդ ժամանակ Գորշակը աշխատում է մոլագար-վարսավիր Սուինի Թոդդի մասին մյուզիքլի ստեղծագործության աշխատանքներով։ 2011 թվականին լույս է տեսնում մյուզիքլ-ալբոմի առաջին «Праздник крови» սկավառակը[20]։.
2011 թ. օգոստոսի սկզբին ջութակահար Դմիտրի Ռիշկոն լքում է խումբը Անդրեյ Կնյազևի "KzyaZZ" խմբում մասնակցելու համար[21]։.
2011 թ. օգոստոսի 17-ին, 6-ամյա ընդմիջումից հետո խումբ է վերադառնում կիթառահար Ալեքսանդր Լեոնտևը[22]։
Խմբի 20-ամյա հոբելյանի նախօրեին, 2011 թ. դեկտեմբերի 11-ին, ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, ինչպես նաև «КnyaZz» խումբը զարգացնելու նպատակով, Անդրեյ Կնյազևը հայտարարեց խումբը լքելու իր որոշման մասին[23]։.
2012 թ. ապրիլի 28-ին խումբը հոբելյանական համերգով ելույթ ունեցավ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Ծրագիրը, որը անվանվեց «10 տարի անց...», և նվիրված էր իրենց առաջին մարզադաշտային համերգների տասնամյակին, տևեց 3 ժամ, որի ընթացքում խումբը կենդանի կատարեց 34 երգ։
2012 թ. ապրիլի 19-ին ձայնագրվել և մայիսի 24-ին թողարկվել է "ToDD. Акт 2 - На Краю" ալբոմը, որը լույս տեսավ մայիսին։ Ալբոմը, ի տարբերություն առաջին մասի, որը կոշտ և ռիթմիկ հնչողություն ուներ, ստացվել է ավելի լիրիկական ու մռայլ, միշտ պահպանվում է էմոցիոնալ լարվածությունը[24]։
2013 թ. սկզբին խումբը IV-րդ Ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «լավագույն խումբ» և «լավագույն մեներգիչ» մրցանակները[25]։
Մոտակա տարիներին նախատեսում է լայնածավալ նշել խմբի հոբելյանը, որը նշվելու է Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում երեք ժամ տևողությամբ համերգով՝ խմբի նախկին մասնակիցների և հրավիրված երաժիշտների մասնակցությամբ[26]։
2013 թվականի մարտի 22-ից մինչ ապրիլի 1-ը խումբը համերգային շրջագայությունով հաճախեց Գերմանիա, ելույթներ ունեցավ Մայնի Ֆրանկֆուրթ, Շտուտգարտ, Բեռլին, Համբուրգ, Հաննովեր և Քյոլն քաղաքներում։
2013 թ. հուլիսի 19-ին խմբի առաջնորդ Միխայիլ Գորշենյովը Սակնտ Պետերբուրգում գտնվող իր տանը վաղաժամկետ մահացել է 40 տարեկան հասակում[27][28][29][30]։
Հուլիսի 20-ին նախատեսված էր խմբի մեծ մենահամերգ Մոսկվայի Գորկու այգու «Կանաչ թատրոնում», սակայն մահվան պատճառով բոլոր համերգները չեղարկվեցին։ «Կորոլ ի Շուտ» խմբի ապագան այժմ անորոշ է, քանի որ Գորշենյովը հանդիսանում էր խմբի հիմնական մասնակիցը։
Օգոստոսի 1-ից խումբը վերականգնեց պաշտոնական կայքի աշխատանքը։
Օգոստոսի 14-ին խմբի պաշտոնական կայքում լրատվություն հայտնվեց[31], որ խմբի մասնակիցները որոշել են շարունակել հանդես գալ միասին, սակայն այլ՝ «Սեվեռնի Ֆլոտ» (ռուս.՝ Северный флот - Հյուսիսային նավատորմ) խմբի անվանումով։ Խումբը նախատեսել է Միխայիլ Գորշենյովի հիշատակին նվիրված ձայներիզ թողարկել[32][33]։
Друзья! Мы, группа «Король и Шут», благодарны вам за поддержку и участие. Все мы потеряли родного и близкого нам человека. Сейчас настало время думать, что будет с группой дальше, и мы пришли к единственно верному, на наш взгляд, решению - красивая и долгая сказка под названием «Король и Шут» уходит в прошлое вместе с одним из её создателей, бессменным лидером нашей группы, Михаилом Горшенёвым.
И хотя каждый из нас всегда будет чувствовать себя частью любимой семьи с долгой историей, где всего было вдоволь - и счастливых, и печальных моментов, мы не можем дальше продолжать без Михи, который был нашим вожаком и сердцем. Как и многие из вас, мы не представляем себе группу «Король и Шут» без него.
Нам просто хочется попрощаться с этой общей историей красиво - мы хотим до конца года дать серию концертов памяти нашего друга, спеть любимые песни вместе с вами. Уверены, Михе бы это пришлось по душе!
Одновременно мы уже начали работу над новым альбомом, который также посвятим памяти Михаила. Постараемся сделать его таким, каким бы он хотел его видеть, на наш взгляд.
Мы не можем в такой момент бросить друг друга, группу, которой отдали столько лет, поэтому решили продолжать играть вместе, взяв название в честь Михиной песни, которая для всех стала символом нашего дружного коллектива - «Северный Флот». Под этим названием мы и будем издавать будущий альбом - так мы не потеряем наших корней. Поскольку семья Горшенёвых выразила желание, чтобы группа «Король и Шут» и дальше существовала, но это невозможно сделать, по уже описанным причинам, мы надеемся и в дальнейшем играть некоторые старые песни, если сможем достойно их спеть. Эти песни стоят того, чтобы их не забыли.
Увидимся на концертах! Берегите себя!
Группа «Король и Шут».
Яков, Павел, Поручик, Ренегат. 14.08.2013
Խումբը պատրաստվում է մեկնել հրաժեշտի համերգային շրջագայության, ապա նոր տարուց սկսելու է հանդես գալ արդեն նոր անվանումով։ Վոկալիստ է ընտրվել խմբի բաս-կիթառահար և բեք-վոկալիստ Ալեքսանդր Լեոնտյևը[34][35]։
Տարեթիվ | Անվանումը | Հայերեն թարգմանությունը |
1996 | Камнем по голове | Քարով գլխին |
1997 | Король и Шут | Թագավորն ու ծաղրածուն |
1999 | Акустический альбом | Ակուստիկ ալբոմ |
1999 | Ели мясо мужики | Տղամարդիկ միս էին ուտում |
2000 | Герои и злодеи | Հերոսներն ու չարագործները |
2001 | Собрание | Հանդիպում |
2001 | Как в старой сказке | Ինչպես հին հեքիաթում |
2002 | Жаль, нет ружья! | Ափսոս, հրացան չկա |
2004 | Бунт на корабле | Ապստամբություն նավի վրա |
2006 | Продавец кошмаров | Սարսափների վաճառողը |
2008 | Тень клоуна | Ծաղրածուի ստվերը |
2010 | Театр демона | Դևի թատրոնը |
2011 | TODD. Акт 1. Праздник Крови | TODD. Ակտ 1. Արյան տոնը |
2012 | TODD. Акт 2. На краю | TODD. Ակտ 2. Ծայրեզրին |
2013 | նախատեսված է թողարկել |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոլ ի Շուտ» հոդվածին։ |
|