Գյուղ | |||
---|---|---|---|
Հայթաղ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Համայնք | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Սամվել Վարդանյան | ||
Մակերես | 12.46 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2612 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | հայթաղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1135[3] | ||
|
Հայթաղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։։
Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից` 23 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 11 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմաննները՝ չոր ցամաքային։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայթաղի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2612, առկա բնակչությունը՝ 2545 մարդ[4]։ Բնակիչները հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1829-1831 թվականներին այստեղ է գաղթել Ուրմիայի շրջանից[6]։
Հայթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ (1863 թ.), 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1988 թ.), Մշակույթի տուն (1967 թ.)։
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի զբաղեցրած տարածքը 1240.1 հեկտար է, որից՝ 412.1 հա արոտ, 476.4 հեկտար վարելահող, 23.8 հեկտար այգի։
Հայթաղն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
|
|