Հեննեսսի, [ɛnˈsiː], հնագույն և նշանավոր ֆրանսիական կոնյակ արտադրող ընտանիք։ Հեննեսսին Ֆրանսիական շամպայն գինիներ արտադրող Moët & Chandon ընկերության հետ մտնում է ֆրանսիական Լուի Վիտոն-Մորիս Հեննեսսի հոլդինգի մեջ։
Հեննեսսի կոնյակ արտադրող ընկերությունը հիմնադրվել է 1765 թվականին կապիան Ռիչարդ Հեննեսսի՝ Յակոբինյան կողմից, որը ծառայել է Ֆրանսիայի Լուի XV թագավորի բանակի իռլանդական գումարտակում[1]։ 1745 թվականին վիրավորվելուց հետո զորացրվել է և հաստատվել Շարանտ գավառի Կոնյակ քաղաքում։ 1794 թվականից Հեննեսսին արտահանվել է Հյուսիսային Ամերիկա[1]։
1817 թվականին Ուելսի արքայազն, Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Գեորգ IV-ը Հեննեսսիից պատվիրեց «very superior old pale cognac»(շատ գերազանցող հին անգույն կոնյակ) կոնյակ։ Կրճատ՝ V.S.O.P.[en], օգտագործելով ստեղծող Հեննեսսիի անունը՝ Հեննեսսի V.S.O.P., որը լայն տարածում գտավ դասական կոնյակների՝ կոնյակ, բրենդի, արմանյակի շրջանում[1]։ 1818 թվականին այրիացած Մարիա Ֆեոդորովնա կայսրուհու պատվերով Հեննեսսի կոնյակի առաջին խմբաքանակը ներմուծվել է Ռուսաստան, իսկ Չինաստան՝ 1859 թվականին։ 1856 թվականին ներկայացվեց նոր առջևի պիտակի բրենդը՝ Jas HENNESSY & C°, օգտագործվում է որպես արտադրող ընտանիքի խորհրդանիշ՝ Հեննեսսիի գերբը, հայտնի որպես Bras Armé՝ ձեռք բռանած սակրատեգը[1]։
1865 թվականին Մորիս Հեննեսսիի ծոռ Ռիչարդը առաջարկեց կոնյակների դասակարգումը, որոնք օգտագործում էին երեքից հինգ աստղ, որոնք ցույց են տալիս կոնյակի սպիրտի պահպանման ժամկետը։ Դասակարգումը լայն տարածում գտավ և ձևով մի փոքր փոփոխվեց (շատ երկրներում աստղերը փոխարինվել են տպատառերով) այս ընդհանուր սկզբունքը պահպանվել է առ այսօր։ 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարում Հեննեսսի ընկերությունը կոնյակ է արտադրել երեք (հետագայում՝ VS), չորս (1817 թվականից հետո VSOP) և հինգ (1870 թվականից հետո՝ XO)[1] աստղերով։
1917 թվականին Հեննեսսին միավորվել է շամպայն արտադրող ամենամեծ ընկերության՝ Մոետ Շանդոնի հետ, իսկ 1987 թվականից միացել է Մոետ Հաննեսսի-Լուի Վիտոն հոլդինգին, որը մասնագիտացել է շքեղ և էլիտար խմիչքների արտադրությամբ։ 1979 թվականին արտադրվեց նոր կոնյակ, որը պատկանում էր դասական շարքին՝ Hennesy Paradies, իսկ 1991 թվականին՝ Richard Hennesy։ 2011 թվականին հիմնվելով 1818 թվականին Ալեքսանդր I-ի համար ստեղծված կոնյակի հիման վրա, գինեգործ Յան Ֆիյուն ստեղծեց Hennesy Imperial[1]։
- Hennessy V.S. (Very Special) ՝ ստեղծվել է 1865 թվականին հիմնադիր Մորիս Հեննեսսիի ծոռ Ռիչարդ Հեննեսսի, որպես առաջին կոնյակը, որի տարիքը շշի երեսի կողմում ներկայացված է երեք աստղերով։ Հավաքածուի մեջ մտնում են 2-7 տարեկան 40 տեսակի կոնյակի սպիրտներ։
- Hennessy V.S.O.P. Privilege (Very Superior Old Pale) ՝ ստեղծվել է 1817 թվականին անգլիայի ապագա արքա Գեորգ IV-ի պատվերով, ինչպես «a very superior old pale eau-de-vie»(շատ գերազանցող հին անգույն կոնյակ)։ Հավաքածուի մեջ մտնում են 6-12 տարեկան 60 տեսակի կոնյակի սպիրտներ։
- Hennessy X.O. (Extra Old)՝ ստեղծվել է 1870 թվականին Մորիս Հեննեսսիի կողմից իր ընկերների համար, որը առաջին կոնյակն էր, որի տարիքը ներկայացված էր eXtra Оld cognac շշի երեսի կողմի վրա։ Հավաքածուի մեջ մտնում են 20-30 տարեկան ավելի քան 100 տեսակի կոնյակի սպիրտներ։ 1947 թվականին կոնյակի համար ստեղծվել է հատուկ շիշ՝ զարդարված խաղողի նախշերով։
- Hennessy Paradis ՝ ստեղծվել է 1979 թվականին «մասնագետ ասամբլյաժ» Մորիս Ֆիյուի կողմից եզակի կոնյակի սպիրտից, ընտրված իր պապի կողմից։ Հավաքածուի մեջ մտնում են 15-100 տարեկան ավելի քան 100 տեսակի կոնյակի սպիրտներ։
- Hennessy Richard ՝ ստեղծվել է 1996 թվականին «մասնագետ ասամբլյաժ» Յան Ֆիյուի կոզմից Ռիչարդ Հաննեսսիի պատվին։ Հավաքածուի մեջ մտնում են ավելի քան 100 տեսակի եզակի կոնյակի սպիրտներ, այդ թվում նաև Ֆոլշ Բլանշ կղզուց բերված 1800 և 1830-1860 թվականների խաղողի տեսակներից։
- Hennessy Library՝ ստեղծվել է Հեննեսսի ընտանիքի վերաբերմունքի հիշեցումը, ինչպես կոնյակի, այնպես էլ հնավոճ գրքրեի նկատմամբ։ Այն միջանկյալ կատեգորիա է V.S.O.P. և X.O. միջև, հավաքածուի մեջ մտնում է 40 տեսակի սպիրտ։
- Hennessy Private Reserve՝ ստեղծվել է 1873 թվականին «մասնագետ ասամնլյաժ» Էմիլ Ֆիյուիի կողմից, Մորիս Հեննեսսիի պատվերով, 14 տեսակի «ծաղկային» բնույթի կոնյակի սպրիտից։
- Hennessy Private Reserve 1865՝ ստեղծվել է 1865 թվականին Հեննեսսիի 100 ամյակին նվիրված։ Հավաքածուի մեջ մտնում է 11 տեսակի «ծաղկային» բնույթի կոնյակի սպիրտ։ Վերաարտադրվել է 2005 թվականին։
- Hennessy Timeless՝ ստեղծվել է 1999 թվականին 2000 թվականին նվիրված։ Հավաքածուի մեջ մտնում է 20-րդ դարի կոնյակի սպիրտի 11 եզակի տիպեր, 1900, 1918, 1929, 1939, 1947, 1953, 1959, 1961, 1970, 1983 և 1990 թվականների բերքից։ Բյուրեղապակայա շիշը պատրաստվել է ֆրանսիական նշանավոր դիզայներական ընկերության՝ Baccarat Թոմաս Բաստիդի կողմից։ Արտադրվել է 2000 հատ համարակալված շիշ։
- Hennessy Ellipse՝ հավաքածուն կազմված է յոթ տեսակի կոնյակի սպիրտից, հավաքված Ֆիյու ընտանիքի ժառանգների կողմից։ Եզակի կոնյակ է և ունի 43,5 % ալկահոլ, մինչդեռ դասական Հեննեսսի կոնյակներում ալկահոլը ընդամենը 40 % է։ Բյուրեղապակայա շիշը պատրաստվել է ֆրանսիական նշանավոր դիզայներական ընկերության՝ Baccarat Թոմաս Բաստիդի կողմից։ Արտադրվել է 3000 հատ համարակալված շիշ։
- Hennessy Mathusalem՝ բացառիկ կոնյակի հավաքածու (ընդամենը 300 օրինակ) 6 լիտր տարողությամբ շշերով, տեղադրված կաշվե ճամփորդական պայուսակում։
- Hennessy 888՝ հատուկ նվերի հավաքածու նվիրված Պեկինի ամառային օլիմիադային, որը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 8-ին(8/08/08)։ Հավաքածուի մեջ մտնում է մեկ շիշ Հեննեսսի XO և Baccarat ընկերության արտադրության 2 բյուրեղապակյա գավաթ։
- Hennessy 44 Limited Edition՝ կոնյակ, նվիրված ԱՄՆ-ի 44 նախագահ Բարակ Օբամայի երդմնակալության արարողությանը։ Շշի պիտակի վրա նշված էր երդման օրը՝ 2009 թվականի հունվարի 20[2]։
- Ժան Ֆիյու(Jean Fillioux) 1800—1838
- Քրիստոֆն Ֆիյու Фийю (Christophe Fillioux) 1838—1859
- Էմիլ Ֆիյու (Emile Fillioux) 1859—1890
- Ալֆրեդ Ֆիյու (Alfred Fillioux) 1890—1941
- Ռայմոն Ֆիյու (Raymond Fillioux) 1941—1958
- Մորիս Ֆիյու(Maurice Fillioux) 1958—1991
- Յան Ֆիյու (Yann Fillioux) 1991 — 2017
- Ռինո Ֆիյու 2017՝ մինչև մեր օրերը
- Butel, Paul Histoire de la société et de la famille Hennessy, 1765 - 1990. — Cognac: Hennessy, 1999. — 396 p.
- Hennessy.ru — Հեննեսսի կոնյակի տան ռուսական կայք
- Hennessy.com — Հաննեսսի պաշտոնական կայք
- LVMH — Լուիս Վուիթթոն հոլդինգի պաշտոնական կայք՝ Մորիս Հեննեսսի