Հիվանդասենյակ № 6 ռուս.՝ Палата № 6 | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Պավլովիչ Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1892 թվական |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Կերպարներ | Andrey Ragin? |
Հրատարակչություն | Russian Mind? |
Հրատարակվել է | 1892 թվական |
Հիվանդասենյակ № 6, Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը։ Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին «Ռուսական միտք» ամսագրում[1]։Ցավի կենդանի պատկերացումը ցավն է. Կամքի ուժ գործադրիր այդ պատկերացումը փոխելու, դեն նետիր այն, դադարի՛ր գանգատվել, և ցավը կանհետանա։(«Հիվանդասենյակ Համար 6 էջ 208)
Հիվանդանոցի մի մոքր կողաշենքում գտնվում է №6 հիվանդասենյակը, նախատեսված հոգեկան հիվանդների համար[2]։ Հիվանդասենյակում բնակվում են հինգ մարդ, որոնց թվում է հիմար Մոյսեյկան և նախկին դատական կատարածու Իվան Դմիտրիչ Գրոմովը։ Հիվանդներին նկարագրելուց հետո հեղինակը ծանոթացնում է մեզ բժիշկ Անդրեյ Եֆիմիչ Ռագինի հետ։ Երբ նա աշխատանքի անցավ, հիվանդանոցը գտնվում էր սոսկալի վիճակում։ Սարսափելի աղքատություն, հակասանիտարական պայմաններ։ Ռագինը անտարբեր էր, այս ամենի նկատմամբ[3]։ Նա բարի և ազնիվ մարդ է, բայց նա հավատ և կամք չունի կյանքը ավելի լավ դարձնելու համար։ Սկզբում նա աշխատում էր ջանասիրությամբ, սակայն շուտով սկսում է ձանձրանալ և հասկանում է, որ նման պայմաններում հիվանդներին բուժելը անիմաստ է։ Այսպիսի պատճառաբանություններով Ռագինը թողնում է իր աշխատանքը և հազվադեպ է գնում հիվանդանոց։ Փոքր-ինչ աշխատելուց հետո, գնում է տուն և կարդում[4]։ Յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, նա իր համար մի բաժակ օղի է լցնում ու խմում, հետո վերցնում է վարունգը և մի կտոր կծում։ Այնուհետև ճաշում և գարեջուր խմում։ Երեկոյան դեմ սովորաբար գալիս է փոստի պետը՝ Միխայիլ Ավերյանիչը։ Բժիշկը և փոստի պետը անիմաստ զրուցում և բողոքում են կյանքից։ Երբ հյուրը գնում է, Ռեգինը շարունակում է կարդալ։ Նա կարդում է ամեն ինչ, գրքերի համար վճարելով աշխատավարձի կեսը, ամենից շատ սիրում է փիլիսոփայություն և պատմություն։ Կարդալով իրեն երջանիկ է զգում[5]։
Մի գարնանային երեկո Ռեգինը պատահական այցելում է հիվանդասենյակ № 6: Այնտեղ նա Գրոմովի կողմից մեղադրվում է գողության մեջ և ներքաշվում է երկարատև զրույցի մեջ։ Բժշկի այցելությունները կողաշենք հաճախակի բնույթ են ստանում, Գրոմովի հետ զրույցները Անդրեյ Եֆիմիչի վրա խորը ազդեցությու են թողնում։ Նրանք վիճում են։ Բժիշկը հունական ստոիցիզի կողմնակից է և արհամարհանք է քարոզում կյանքի տառապանքների նկատմամբ, իսկ Գրոմովը երազում է վերջ դնել տառապանքներին, բժշկի փիլիսոփայությունը անվանելով ծուլություն։ Հիվանդանոցում լուրեր են տարածվում № 6 հիվանդասենյակ բժշկի այցելությունների մասին։ Հունիսի կեսին այդ մասին տեղեկանում է բժիշկ Խոբոտով, ով ակնհայտորեն ցանկանում է զբաղեցնել Ռագինի գլխավոր բժշկի պաշտոնը։ Օգոստոսին Անդրեյ Եֆիմիչը նամակ է ստանում քաղաքագլխից, կարևոր գործով քաղաքապետարան ներկայանալու խնդրանքով։ Կայացած խոսակցությունը դառնում է հանձնաժողով նրա մտավոր ունակությունները ստուգելու համար։
Նույն օրը փոստի պետը առաջարկում է նրան արձակուրդ վերցնել և մեկնել ճամբորդության[6]։ Մեկ շաբաթ անց Ռոգինին առաջարկում են հանգստանալ, այսինքն հրաժարական տալ։ Նա դա անտարբերությամբ է ընդունում և Միխայիլ Ավերյանիչի հետ մեկնում է Մոսկվա, այնուհետև Պետերբուրգ և վերջապես Վարշավա։ Ճանապարհին փոստի պետը ձանձրացնում է նրան իր խոսակցություններով, ժլատությամբ և շատակերությամբ։ Նա պարտվում է թղթախաղ խաղալիս, որպեսզի մարի պարտքը 500 ռուբլի է վերցնում Ռագինից։ Դրանից հետո նա վերադառնում է տուն։
Տանը նրան սպասում էին ֆինանսական դժվարություններ և Անդրեյ Եֆիմիչի խելագարության մասին խոսակցություններ։ Մի անգամ նա չի դիմանում և բորբոքվելով տնից դուրս է հանում Խոբորովին և փոստի պետին։ Նա ամաչում և ցավում է իր վարքագծի համար, առավոտյան բժիշկը գնում է փոստի պետի մոտ ներողություն խնդրելու[7]։ Միխայիլ Ավերյանիչը նրան առաջարկում է պառկել հիվանդանոցում։ Նույն օրը երեկոյան նրան այցելում է Խոբոտովը և խորհուրդ է հարցնում։ Երկու բժիշկները մտնում են թիվ 6 հիվանդասենյակ, իբրև խորհրդակցության, Խոբոտովը գնում է լսափողակի հետևից և չի վերադառնում։ Կես ժամ անց հիվանդասենյակ է մտնում Նիկիտան մի գիրկ հագուստով։ Ռագինը ամեն ինչ հասկանում է։ Սկզբում նա փորձում է դուրս գալ հիվանդասենյակից, բայց Նիկիտան թույլ չի տալիս։ Ռեգինը և Գրոմովը խռովություն են բարձրացնում, Նիկիտան հարվածում է Անդրեյ Եֆիմիչի դեմքին։ Բժիշկը գիտակցում է, որ այդ հիվանդասենյակից նա երբեք դուրս չի գա։ Դա նրան անտարբերության է մատնում և հաջորդ օրը նա մահանում է կաթվածից։ Հուղարկավորությանը ներկա էին Միխալ Ավերյանիչը և Դարյուշկան։
Պատմվածքի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Չեխովի` հրատարակիչ Ա. Ս. Սուվորինին գրած նամակում։ 1892 թվական մարտի 31։
Գլխավորապես բուսական կյանք եմ վարում, ով մշտապես թունավորվում է անվերջ գրելու մտքով։ Վիպակ եմ գրում։ Մինչև տպագրելը ցանկանում են Ձեզ ուղարկել գրաքննության համար, քանզի Ձեր կարծիքը ինձ համար ոսկի է, բայց պետք է շտապել քանի որ գումար չունեմ։ Վիպակում շատ են պատճառաբանությունները, իսկ սիրո տարրը բացառում է։ Կա ֆաբուլա, հանգույց և հանգուցալուծում։ Ուղղությունը ազատական է։ Չափսը՝ երկու տպագիր թերթ։ Բայց անհրաժեշտ կլինի խորհրդակցել Ձեզ հետ, քանի որ վախենում եմ չափազանցնել ձանձրույթը և անհեթեթությունը։ Դուք հիանալի ճաշակ ունեք և Ձեր առաջին տպավորությանը ես վստանում եմ։ Եթե չտպագրեն իմ վիպակը և մեկ երկու ամիս ժամանակ տան փոփոխություններ կատարելու համար, թույլ տվեք Ձեզ ուղարկել սրբագրությունը։ - Նամակ հղված Ա. Ս. Սուվորինին 1892 թվական, մարտի 31։
|
Ապրիլի 16-ին Չեխովը գրում է Ի. Ի Յսինսկոմին, որ ձեռագիրը բերել է Մոսկվա, որպեսզի հանձնի «Ռուսական ակնարկ» խմբագրությանը։ Ապրիլի 29-ին Չեխովը գրում է Լ. Ա. Ավիլովոյին, որ շարունակում է աշխատել «Հիվանդասենյակ № 6»-ի վրա։
Մայիսի 15-ին Ա. Ս. Սուվորինին հասցեագրված նամակում նա գրում է, որ ուղարկել է վիպակի վերջաբանը և սկսել է գրել նորը (հավանաբար նկատի է ունեցել «Հարևանները»)։
|