Հմայակ Քոբուլով | |
---|---|
Ծնվել է | 1906[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 26, 1955[3][2] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ, պետական գործիչ և ռազմական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Հմայակ Զաքարի Քոբուլով (Կոբուլով, 1906[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1955[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1943), գեներալ-լեյտենանտ (1945): ՀամԿ(բ)Կ անդամ 1932 թվականից։
Բոգդան Քոբուլովի եղբայրը։
Հմայակ Քոբուլովը ծնվել է 1906 թվականին, Թիֆլիսում։ 1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական բուհին առընթեր կոոպերատիվ դասընթացները։ 1934-1939 թվականներին եղել է Աբխազիայի ԻԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի վարչության պետ, ներքին գործերի ժողկոմի պաշտոնակատար, Ուկրաինայի ՆԳ ժողկոմի առաջին տեղակալ, ժողկոմի պաշտոնակատար։ 1939-1941 թվականներին՝ Գերմանիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչության քարտուղար, առաջին խորհրդական, գլխավորել է Բեռլինում ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մշտական գործակալության ցանցը։ 1941-1945 թվականներին՝ Ուզբեկստանի պետանվտանգության ժողկոմ, ՆԳ ժողկոմ. 1945-1950 թվականներին ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռազմագերիների և ներկալվածների գործերով գլխավոր վարչության օպերատիվ բաժնի պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ, միաժամանակ՝ ատոմային ռումբի վերաբերյալ հետախուզական տվյալների կորզման գծով պետի տեղակալ, 1950-1953 թվականներին՝ ճամբարների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ռազմագերիների և ներկալվածների գործերով վարչության պետ, ՆԳՆ-ին առնթեր վերահսկողական տեսչության պետի տեղակալ, Գերմանիայում ՆԳՆ ներկայացուցիչ[4][5][6]։
Ձերբակալվել է 1953 թվականի հուլիսի 27-ին՝ Լ. Բերիայի հետ ունեցած մտերմության և նրա կամայականություններին աջակցելու համար։ 1954 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել[7]։
Հմայակ Քոբուլովը մահացել է 1955 թվականի փետրվարի 26-ին։