Գյուղ | ||
---|---|---|
Հովտաշեն | ||
Գյուղի մուտքը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 3.9 կմ² | |
ԲԾՄ | 1600 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 298[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
|
Հովտաշեն (նախկին անվանումը՝ Ղութնիղշլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Վերանվանվել է Հովտաշեն 1948 թ. հուլիսի 15-ին[3]։
Նախկին անվան՝ Ղութնիղշլաղի բառակազմավորման ծագումնաբանական առումով բնորոշիչ տարրն է կազմում "ղութնի" բառը, որը յուրահատուկ է Սասնա բարբառին։ "Ղութնի" բառը նշանակում է "մետաքս" միայն Սասնա բարբառում, Արևմտահայաստանի այլ բարբառներում, այդ թվում նաև Կարսին բնորոշ Կարնո (Էրզրումի) բարբառում, հայերեն "մետաքս" բառի փոխարեն օգտագործվում են նաև ուրիշ այլալեզու անվանումներ՝ "խաս", "աբրեշում", "ղումաշ" (ռուս. - "ատլաս")։
Այժմյան Հովտաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումի նահանգից, ինչպես նաև Կարսից և շրջակա գյուղերից գաղթած հայերի կողմից։ XIX դարի վերջին քառորդից մինչև 1948 թ.-ը հայտնի է եղել Ղութնիղշլաղ անվամբ։
Գյուղի բնակեցման երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1877-1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ 1877 թ.-ին Բիթլիսի նահանգի Սասուն գավառի Քաղկիկ բերդաքաղաքից (Ծմակ, Սասունի բերդ, Դավթի բերդ) Մելքոն Դիլանյանցի գլխավորությամբ հարյուր սասունցի ընտանիք տեղափոխվել է՝ սկզբից մերձակա Մշո գավառի Խասգյուղ և հետագայում Կարսի մոտակայքում գտնվող Բերնա գյուղ՝ դեպի ռազմաճակատի գիծ՝ հայազգի ռուս գեներալներ Միքայել Լորիս-Մելիքովի և Արզաս Տեր-Ղուկասովի հրամանատարության ներքո գործող ռուսական բանակին ընդառաջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովտաշենի մշտական և առկա բնակչությունը կազմել են 294 մարդ[4]։ Գյուղը 1830 թ.-ին հիմնել են Կարսից գաղթածները։ Այդ ժամանակվանից մինչ օրս բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5]։ Հովտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնաբուծությամբ։
Հովտաշենում կան եկեղեցի և XVII դարի Սբ. Մինաս մատուռ։