Գյուղ | |||
---|---|---|---|
Ձորագլուխ | |||
Ամրոց «Բերդի գլուխ» | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան և Էջմիածնի գավառ | ||
Այլ անվանումներ | Ձորբերան | ||
Մակերես | 13,25 կմ² | ||
ԲԾՄ | 2025 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼305 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0304 | ||
| |||
Ձորագլուխ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասաղ գետի ձախ կողմում։
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևելք, Թթուջուր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք[2], բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2025 մ։ Ձորագլուխ է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին[2][3]։ Նախկինում հայտնի է եղել Գյուլաբ, Գյուլաբլու, Գյուլաբլի, Գյուլապլի և այլն անվանումներով։ Շրջակայքը կանաչապատ է ու ծաղկավետ[2]։
Ձորագլուխ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում է կա XIX դարի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է X-XII-րդ դարերի «Կարմիր վանք» եկեղեցին, 2 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Խազնաքար» ամրոցը, իսկ 0,7 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. X-VIII-րդ դարերի «Բերդի գլուխ» ամրոցը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձորագլուխ» հոդվածին։ |
|