Մալիանա կամուրջ | |
---|---|
Անունով | Magliana? |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Ռոմա Կապիտալ |
Տեսակ | կամուրջ |
Նյութ | երկաթբետոն, պողպատ և Տրավերտին |
Հատում է | Տիբեր |
Երկարություն | 235 մետր |
Բացման տարեթիվ | 1948 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Մալիանա կամուրջ (իտալ.՝ Ponte della Magliana), երթևեկելի կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Հռոմի Օստիենսե և Պորտուենսե շրջանները[2]։ Նախագծվել է 1930 թվականին և կառուցվել, որպեսզի «Հռոմի համաշխարհային ցուցահանդես» (ՀՀՑ) շրջանի արևմտյան մասը հասանելի լիներ։ Ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Ներկայումս հանդիսանում է Տիբերի աջ ափի ուղանցքի մի մասը, որը շարունակվում է դեպի Ֆյումինչիո օդանավակայան, Տրե Ֆոնտանե աբբայություն և Վիա Լաուրենտինա փողոց։
Մալիանա կամուրջը նախագծել է Ռոմոլո Ռաֆֆաելլին։ Կամուրջը կառուցվել է 1930-1948 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինարարությունը դադարում է, քանի որ գերմանական զորքը քանդում է պատնեշները։ Կամուրջը կրում է այն վայրի անունը, որտեղ տեղակայված է։ Կապում է Վիա դելլա Մալիանա և Վիա Քրիստոֆորո Կոլոմբո փողոցները։
Կամուրջն ունի յոթ կամար։ Երկաթբետոնե կառույցը արտաքինից պատված է տրավերտինով։ Երկարությունը կազմում է 223 մետր։
|