Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | հուլիսի 30, 1969[1] (55 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մերատ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Մանդակինի (հինդի` मन्दाकिनी, անգլ.` Mandakini, իրական անունը՝ Յասմին Ջոզեֆ, ծնվ. 1969 թ. հունվարի 7, այլ աղբյուրներում ` 1963 թ. հուլիսի 30, նշվում են նաև ծննդյան 1966 և 1967 թվականները, Միրութ, Հնդկաստան), հնդկական կինոյի դերասանուհի։
Մանդակինին կիսով չափ հնդկուհի է, կիսով չափ անգլուհի։ Նրա հայրը Հնդկաստանում ծնված անգլիացի կաթոլիկ է, իսկ մայրը` իսլամ դավանող հնդկուհի։ Մանդակինին ուներ մեկ քույր և մեկ եղբայր։ Իր ծննդավայրում ավարտել է օրիորդաց միջնակարգ դպրոցը և անգլիական քոլեջ։ Մանկությունից երազել է դերասանուհի դառնալու մասին։ Այդ նպատակով 1983 թվականին մեկնել է Բոմբեյ` կինեմատոգրաֆիայի ինստիտուտ ընդունվելու համար։ Որպես մոդել մասնակցել է ֆոտոսեսիաների և հաղթել համահնդկական գեղեցկության մրցույթում, որի արդյունքում էլ նրան նկատել են կինոգործիչները։
Նրա կինոդեբյուտը կայացել է 1985 թվականին՝ Ռաջ Կապուրի «Գանգե՛ս, քո ջրերը պղտորվել են» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Ռաջիվ Կապուրն էր։ Ռաջ Կապուրը սկսնակ դերասանուհուն ընտրել էր բազմաթիվ թեկնածուների միջից և նրան տվել Մանդակինի բեմական կեղծանունը, որն ըստ հինդուիզմի` երկնքում և երկրի վրա հոսող սրբազան Գանգես գետի անվանումներից մեկն էր։ Բացի այդ Մանդակինի անունը կրում էր Դադասահեբ Փհալկեի դուստրը, ով հնդկական համր կինոյի առաջին դերասանուհին էր։ Մանդակինիի կինոդեբյուտը հաջողված էր։ Ֆիլմն ունեցավ հսկայական հաջողություն և ճանաչում բերեց դերասանուհուն։ Այդ դերի համար նա ներկայացվեց Filmfare Awards-ի` կանացի լավագույն դերի համար։
Հետագայում Մանդակինին նկարահանվեց ավելի քան 40 կինոնկարներում ` ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական կամ էպիզոդիկ դերերում։ Նրա խաղընկերներից են եղել Միթհուն Չակրաբորտին, Ջիտենդրան, Գովինդան, Գուլշան Գրովերը և այլք։ Մանդակինին նկարահանվել է «Պարի՛ր, պարի՛ր» (1987 թ.), «Սիրի՛ր և հավատա՛» (1987 թ.), «Կոմանդոս» (1988 թ.), «Երեք ընկեր» (1988 թ.), «Միայնություն» (1989 թ.), «Թշնամին» (1990 թ.) և այլ ֆիլմերում։ 1996 թվականից Մանդակինին այլևս չի նկարահանվում, սակայն մասնակցում է զանազան շոուների և հանդես գալիս որպես երգչուհի։
1990 թվականին Մանդակինին ամուսնացել է Դալայ-լամայի հետևորդ, տիբեթյան բժշկությամբ զբաղվող բժշկի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Ապրում են Մումբայում, որտեղ Մանդակինին ամուսնու հետ բացել է յոգայի դպրոց։ 2010 թվականին, նա ամուսնու հետ միասին թողարկել է «Կորուսյալ երկիրը» կինոնկարը։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1985 | Գանգես, քո ջրերը պղտորվել են | Ram Teri Ganga Maili | Գանգա Սինգհ |
1985 | Մի ափից` մյուսը | Aar Paar | - |
1986 | Սիրո ցանցը | Jaal | Մադհու |
1986 | Աստվածուհիներ | Mazloom | Մինա |
1986 | Ջիվա | Jeeva | - |
1986 | Կրակ ու բոց | Aag Aur Shola | Ուշա |
1987 | Սիրիր և հավատա | Pyaar Karke Dekho | Ուրվաշի |
1987 | Պարիր, պարիր | Dance Dance | Ջանիտա |
1987 | Հատուցում որոնելիս | Hawalaat | Լիլա |
1987 | Պատվի պարտքը | Param Dharam | Բիջլի |
1987 | Ամեն մեկին` իրենը | Apne Apne | Իլա |
1988 | Կոմանդոս | Commando | Աշա Մալհոտրա |
1988 | Այրող կիրք | Tezaab | Նիկիտա |
1988 | Բոցավառվող կրակի մեջ | Agnee | Այուշի |
1988 | Երեք ընկեր | Jeete Hain Shaan Se | Ջուլիա |
1989 | Վերջին խաղը | Aakhri Baazi | Ռիտա |
1989 | Միայնություն | Jung Baaz | Սանգիտա Մաթհուր |
1989 | Արյունոտ հաշիվ | Hisaab Khoon Ka | Պրիտ Կաուշալ |
1989 | Հայրենիքի թշնամին | Desh Ke Dushman | Անիտա Մադան |
1989 | Ճակատամարտ | Ladaai | Գիտա Վերմա |
1989 | Զոհ` հանուն սիրո | Pyar Ke Naam Qurbaan | Գաուրի |
1990 | Սիրիր և հավատա | Naya Khoon | դոկ. Սիմա |
1990 | Փայլ | Shandaar | Անիտա Չաուրասիա |
1990 | Թշնամին | Dushman | Լաքշմի |
1990 | Օձը | Sheshnaag | - |
1992 | Պարիր, Գովինդա, պարիր | Naach Govinda Naach | - |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդակինի» հոդվածին։ |
|