Մանուել Մուխիկա Լայնես իսպ.՝ Manuel Mujica Láinez | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1910[1][2] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Վախճանվել է | ապրիլի 21, 1984[1][3][4][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Կորդովա, Արգենտինա |
Գրական անուն | Manucho |
Մասնագիտություն | լրագրող, գրող, թարգմանիչ, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ժանրեր | էսսե, ժամանակագրություն և կենսագրություն |
Անդամակցություն | Արգենտինայի գրականության ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Պարգևներ | |
Manuel Mujica Láinez Վիքիպահեստում |
Մանուել Մուխիկա Լայնես (իսպ.՝ Manuel Mujica Láinez, սեպտեմբերի 11, 1910[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 21, 1984[1][3][4][…], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի գրող, լրագրող, թարգմանիչ։
Մանուել Մուխիկա Լայնեսը ծագումով ազնվական ընտանիքից է։ Հոր կողմից նախնի Խուան դե Գարայը եղել է Բուենոս Այրեսի հիմնադիրներից, իսկ մորական կողմից Ֆլորենսիո Վարելան՝ 19-րդ դարի հայտնի լրագրող և ռոմանտիկ գրող։ 1920-ական թվականներին՝ երկու տարի, սովորել է Փարիզում։ Հենց այդ ժամանակ էլ գրել է իր առաջին Լյուդովիկ XVII պատմավեպը։ 1928 թվականին ընդունվել է Բուենոս Այրեսի իրավաբանական ֆակուլտետ, սակայն երկրորդ կուրսից հետո թողել է ուսումը։ 1932 թվականից հետո եղել է La Nación ամենօրյա թերթի խմբագիր։
1969 թվականից հետո ընտանիքի հետ ապրել է Կորդոբա նահանգի հին գաղութային Ռայ կալվածատանը։
Նա եղել է Արգենտինայի Գրական ակադեմիայի (1956) և Արգենտինայի Գեղարվեստի ակադեմիայի անդամ (1959)։ Արժանացել է Արգենտինայի Գրողների միության մեծ պատվավոր մրցանակի (1955), Ազգային գրական մրցանակի (1963), Պատվավոր Լեգեոնի շքանշանի (1982)։ Մանուել Մուխիկա Լայնեսը եղել է Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացի։ Նրա գրքերը թարգմանվել են տասնյակ լեզուներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Մուխիկա Լայնես» հոդվածին։ |
|