Մանուկ Ստեփանի Բարիքյան (Պարիկյան, սեպտեմբերի 15, 1920(1920-09-15)[1][2][3][…], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][4] - դեկտեմբերի 24, 1987(1987-12-24)[1][2][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), հայ ջութակահար, դիրիժոր։ Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր (1959)։
Ապրել է Կիպրոսում։ Ջութակ նվագել սովորել է 5 տարեկանից՝ աշակերտելով իր քեռուն՝ երաժիշտ-մանկավարժ Վ․ Պետելյանին։ 1936 թվականին փոխադրվել է Լոնդոն, 1936-1939 թվականներին սովորել «Թրինիթի քոլեջ օֆ մյուզիք»-ում։ 1943-1946 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Պաղեստինում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հնդկաստանում։ 1946 թվականին մրցանակ է շահել Ժնևի միջազգային մրցույթում։ 1948-1957 թվականներին եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը։ 1950 թվականին կազմակերպել է Էդինբուրգի քառյակը։ Այցելել է Հայաստան և Մոսկվա։ 1959 թվականից Լոնդոնի «Ռոյալ ակադեմի օֆ մյուզիք»-ի ջութակի պրոֆեսոր է։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։ Հանդես է եկել նաև իբրև դիրիժոր։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 214.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։
|