Մարգարիտ Երվանդի Տեր-Մինասյան ռուս.՝ Маргарита Ервандовна Тер-Минасян | |
---|---|
Ծնվել է | 1910 մայիսի 16 |
Ծննդավայր | Լայպցիգ |
Մահացել է | ապրիլի 9, 1995 | (տարիքը 84)
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1944) և պրոֆեսոր (1949) |
Մասնագիտություն | կենդանաբան-միջատաբան |
Աշխատավայր | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ |
Ամուսին | Անդրեյ Ռիխտեր[1] |
Ծնողներ | Երվանդ Տեր-Մինասյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վեռա Անդրեևա Ռիխտեր |
Մարգարիտ Երվանդի Տեր-Մինասյան (հունիսի 6, 1910[3] կամ մայիսի 16, 1910[5], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - ապրիլի 9, 1995[2][3][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային կենդանաբան-միջատաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1949)։
Երվանդ Տեր-Մինասյանի դուստրը։
1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1935-1938 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստիտուտում (Լենինգրադ)։ 1938-1950 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (1943 թվականից ՀԽՍՀ ԳԱ) կենսաբանության ինստիտուտում։ 1943-1948 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, 1948 թվականից դասավանդել է Երևանի համալսարանում։ 1950 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստիտուտում (Լենինգրադ)։
Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են վնասատու երկարակնճիթ և ընդակեր բզեզների, ԽՍՀՄ ֆաունայի ուսումնասիրությանը, տվել է ՀԽՍՀ տափաստանների և կիսաանապատների կենդանաաշխարհագրական բնութագիրը ըստ բզեզների տարածման։ Եղել է «Հայաստանի կենսաբանական հանդես»-ի խմբագրական խորհրդի և Համամիութենական միջատաբանական ընկերության նախագահության անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 677)։ |