Մարի Բիգո | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Marie Bigot |
Ի ծնե անուն | ֆր.՝ Marie Catherine Salomé Kiéné |
Ծնվել է | մարտի 3, 1786[1][2][3] Կոլմար, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1820[5][1][2][…] (34 տարեկան) Փարիզ[4] կամ former 2nd arrondissement of Paris, Փարիզ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Marie Bigot Վիքիպահեստում |
Մարի Կենյե Բիգո դե Մորոգե (ֆր.՝ Marie Kiéné Bigot de Morogues, փաստացիորեն՝ Մարի Կենյե, մարտի 2, 1786, Կոլմար - սեպտեմբերի 16, 1820, Փարիզ), ֆրանսիացի դաշնակահար, ուսուցիչ, կոմպոզիտոր[6]։
Մարի Բիգոն ծնվել է Էլզասում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը՝ թավջութակահար էր, մայրը՝ դաշնակահար։ 1791 թվականին ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիա։ 1804 թվականին Մարին ամուսնացել է Պոլ Բիգո դե Մորոգի (ծնված 1769)՝ կոմս Անդրեյ Ռազումովսկու գրադարանավարի հետ։ Նորապսակները բնակվում էին Վիեննայում[7]։
Մարին կատարում էր Բախի, Մոցարտի, Հայդնի ստեղծագործությունները, Հայդնի հետ ընկերներ էին[8]։ 1804 թվականին Վիեննայում ծանոթացել է Բեթհովենի հետ, նրա աջակցությամբ առաջին համերգն է տվել Վիեննայում (1805)։ 1809 թվականին ամուսնու հետ տեղափոխվել է Փարիզ։ Ընտանիքի ընկերներներից էին Քերուբինին, Դուսիկը։
Բիգոն Շուբերտի, Ֆելիքսի և Ֆաննի Մենդելսոնի ուսուցչուհին էր[9]։
Մահացել է տուբերկուլոզից։
Մի քանի դաշնամուրային ստեղծագործությունների հեղինակ է (Սոնատա, 1806․ Ռոնդո, 1818, և այլն)։