Մարի Լոր (անգլ.՝ Marie Lohr, հուլիսի 28, 1890(1890-07-28)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա - հունվարի 21, 1975(1975-01-21)[1][2][3], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի ավստրալացի-բրիտանացի դերասանուհի[5]։
Մարի Լորը ծնվել է Սիդնեյում, Նոր Հարավային Ուելսում, Մելբուրն օպերայի տան տնօրենի՝ Լյուիս Ջեյ Լորի և նրա կնոջ՝ անգլիացի դերասանուհի Քեյթ Բիշոպի ընտանիքում[6]։ Նրա քեռին՝ Ալֆրեդ Բիշոպը, ինչպես նաև իր բարեկամներ Ուիլյամ Հանթերը և Քենդալ Մեդջը նույնպես եղել են դերասաններ[7]։
Մարի Լորը իր կարիերան սկսել է Սիդնեյում, The World Against Her ներկայացմամբ, երբ չորս տարեկան էր։ Իր դեբյուտը Լոնդոնում կայացել է 11 տարեկանում The Man Who Stole the Castle ներկայացմամբ[8]։ 1929 թվականին Լոուրենս Օլիվիեի հետ խաղացել է «Beau Geste» բեմադրության մեջ։
Մարին առաջին անգամ կինոյում հայտնվել է 1932 թվականին (Aren’t we All?)։ Նկարահանվել է Ջորջ Բեռնարդ Շոուի ստեղծագործությունների երկու էկրանավորումներում[9]։ Մահացել է 1975 թվականին՝ 84 տարեկան հասակում։ Թաղված է Լոնդոնի արևմուտքում՝ Բրոմփթոնյան գերեզմանոցում։
- Մեծն Եկատերինա (1968), Այրի լեդի Գորս[10]
- Պլաններ կազմողները (1964), Ջերալդին Փեթիֆուր — 1 դրվագ
- Carlton-Browne of the F.O. (1959), լեդի Քարլթոն-Բրաուն
- Բարսեթի վերջին ժամանակագրությունը (1959), լեդի Լաֆթոն — երկու դրվագ
- Փոքր հյուրանոց (1957), Տիկին Սեմսոն-Ֆոքս
- Seven Waves Away (1957), Դորոթի Քնուդսոն
- Ալիսի նման քաղաք (1956), տիկին Դադլի Ֆրոսթ
- Այնպիսի գիշերը (1956), լեդի Ֆալնքոլնբրիջ
- Ամպերից դուրս (1955), հարուստ կին
- Համարձակ արարք (1955), Ստելա Համփդեն ավագ
- Միշտ հարսնացու (1953), այրի
- Little Big Shot (1952), տիկին Մեդոքս
- Լուռ աղմուկ (1949), լեդի Քլենդոն
- Ուինսլոու տղան (1948), Գրեյս Ուինսլոու
- Աննա Կարենինա (1948), իշխանուհի Շերբացկայա
- Counterblast (1948), տիկին Քոուլ
- Բերքլի թաղամասի ուրվականները (1947), Լոտտի
- Կախարդական կամար (1946), Քոնթրես դե Վերմոնտ
- Ռեյքի առաջխաղացումը (1945), լեդի Փարքս
- Մթնշաղի ժամ (1945), լեդի Չեթվուդ
- Համբուրիր հարսին (1945), Էմմա Բլադ
- Went the Day Well? (1942), տիկին Ֆրեյզեր
- Major Barbara (1941), լեդի Բրիթոմարտ
- Ջորջ և Մարգարետ (1940), Էլիս
- A Gentleman’s Gentleman (1939), տիկին Հենդսայդ-Լեյն
- Պիգմալիոն (1938), տիկին Հիգգինս
- South Riding (1938), տիկին Բեդդոուս
- Երազանքները կատարվում են (1936), Հելեն Ուոլդաու
- Ում են աստվածները սիրում․ Մոցարտի և կնոջ իրական պատմությունը (1936), կայսրուհի
- Դա դու ես, որ ուզում եմ (1936), Կոնստանցիա Հիլբերթ
- Reasonable Doubt (1936)
- Cock o' the North (1935), Մարի Բարթոն
- Արքայական հեծելախումբ (1935), մայր
- Օտար գործեր (1935), տիկին Քոուփ
- Լեդին վտանգի մեջ (1935), լեդի Բրոքլի
- Օ, հայրի՜կ (1935), լեդի Փայ
- Իմ սիրտը կանչում է (1935), հարսանյաց սրահի աշխատող
- Fighting Stock (1935), տիկին Բարբարա Ռիվերս
- Mon Coeur t’Appelle (1934), Մոդիստա
- Տունը ճանապարհին (1934), լեդի Համբլ
- Aren’t We All? (1932), լեդի Ֆրինթոն
- Հաղթանակ և խաղաղություն (1918), Բարբար Լոուրի
- The Real Thing at Last (1916), սպանության զոհ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kindred Britain
- ↑ [Lohr, Marie (actor) : theatre programmes] | National Library of Australia
- ↑ Edy was a Lady
- ↑ Higgins, Sydney. «Marie Löhr (1890-1975)». THE GOLDEN AGE OF BRITISH THEATRE (1880-1920). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Stage Beauty
- ↑ Bernard Shaw and Gabriel Pascal, Том 3
- ↑ Portrait of the actress Marie Lohr by Thomas Staedeli<
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|