Մարիա Դիկինի մեդալ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Նշանաբան | «We Also Serve» | ||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Տեսակ | ռազմական պարգև և մեդալ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | 1943 | ||||
Հերթականություն | |||||
Կայք | pdsa.org.uk/what-we-do/animal-honours/the-dickin-medal | ||||
Dickin Medal Վիքիպահեստում |
Մարիա Դիկինի մեդալ (անգլ.՝ Dickin Medal), Մեծ Բրիտանիայի բարձրագույն զինվորական պարգև։ Նախատեսված է կենդանիների համար։ Պարգևը հիմնվել է 1943 թվականին Մարիա Դիկինի (1870-1951) նախաձեռնությամբ, որը կենդանիների օգնության բարեգործական PDSA կազմակերպության հիմնադիրն էր։ Մեդալը պատրաստված է բրոնզից, պատկերում է դափնեպսակ և երեսին «Քաջության համար» (For Gallantry) և «Մենք նույնպես ծառայում ենք» (We Also Serve) գրություններն են։ Պարգևը հանձնում է Լոնդոնի լորդ-քաղաքագլուխը։
Սկզբնական շրջանում մեդալը տրվում էր Ազգերի Բրիտանական Համագործակցության բանակում կամ քաղաքացիական փրկարար օղակներում ծառայող կենդանիներին։ 1943-1949 թվականներին պարգևատրվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկանց օգնած կենդանիները։ Մեդալը տրվում է առ այսօր, օրինակ՝ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության ժա, մանակ մարդկանց օգնելու համար պարգևատրվել են երեք շուն՝ երկու առաջնորդող-շուն Սալթին և Ռոսելը (անգլ.՝ Salty и Roselle), որոնք իրենց կույր տերերին հանել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի վնասված շենքից՝ անցկացնելով ավելի քան 70 աստիճանավանդակ, և հետախույզ-շուն Ապոլոն, որը մասնակցել էր փրկարարական աշխատանքներին[1]։
2015 թվականի ապրիլի դրությամբ մեդալը տրվել է 64 անգամ՝ 32 աղավնու, 26 շան, 5 ձիու և մեկ կատվի։
Անուններ | Կենդանի | Պարգևատրման օր | Հղում(ներ) |
---|---|---|---|
Ուայթ Վիժըն White Vision |
աղավնի | Դեկտեմբերի 2, 1943 | [2] [3][4] |
Ուինկի Winkie |
աղավնի | Դեկտեմբերի 2, 1943 | [5] [6] [7] |
Թիկի Tyke |
աղավնի | Դեկտեմբերի 2, 1943 | [8] |
Բոբ Bob |
շուն | Մարտի 24, 1944 | [7] |
Բիչ քոմբեր Beach Comber |
աղավնի | Սեպտեմբերի 1, 1944 | [7] |
Գուստավ Gustav |
աղավնի | Սեպտեմբերի 1, 1944 | [6] |
Պեդի Paddy |
աղավնի | Սեպտեմբերի 1, 1944 | [9] [10] |
Ռիփ Rip |
շուն | 1945 | [11] |
Ջեթ Jet |
շուն | Հունվարի 12, 1945 | [2] [7] |
Իրմա | շուն | Հունվարի 12, 1945 | [2] [12] |
Բյութի Beauty |
շուն | Հունվարի 12, 1945 | [2] |
Ռոբի Rob |
շուն | Հունվարի 22, 1945 | [2] [5] [7] |
Քենլի լաս | աղավնի | Մարտի 1945 | [13][14] |
Նևի Բլյու | աղավնի | Մարտի 1945 | [8] |
Ֆլայինգ Դաչման Flying Dutchman |
աղավնի | Մարտի 1945 | [8] |
դաչ քոսթ | աղավնի | Մարտի 1945 | [7] |
Քոմանդո Commando |
աղավնի | Մարտի 1945 | [7] |
Ռոյալ Բլյու Royal Blue |
աղավնի | Մարտի 1945 | [8] |
Թոմ Thorn |
շուն | Մարտի 2, 1945 | [15] |
Ռայֆլման Խան | շուն | Մարտի 27, 1945 | [15] |
Rex | շուն | Ապրիլի 1945 | [7] |
Ռուր էքսպրես Ruhr Express |
աղավնի | Մայիսի 1945 | [8] |
Ուիլյամ Օրանացի William of Orange |
աղավնի | Մայիսի 1945 | [16] |
Սքոչ Լաս | աղավնի | Հունիսի 1945 | [8] |
Շեյլա Sheila |
շուն | Հուլիսի 2, 1945 | [7] |
Բիլի Billy |
աղավնի | Օգոստոսի 1945 | [8] |
Բրոդ Արոու Broad Arrow |
աղավնի | Հոկտեմբերի 1945 | [8] |
NPS.42.NS.2780 | աղավնի | Հոկտեմբերի 1945 | [8] |
NPS.42.NS.7524 | աղավնի | Հոկտեմբերի 1945 | [8] |
Maquis | աղավնի | Հոկտեմբերի 1945 | [8] |
Mary of Exeter | աղավնի | Նոյեմբերի 1945 | [3] [7] |
Պիտեր Peter |
շուն | Նոյեմբերի 1945 | [2] [12] |
Թոմի Tommy |
աղավնի | Փետրվարի 1946 | [8] |
Օուլ ըլոն All Alone |
աղավնի | Փետրվարի 1946 | [8] |
Ջուդի Judy |
շուն | Մայիսի 1946 | [7] |
Փրինցես | աղավնի | Մայիսի 1946 | [6] |
Մերքյուրի Mercury |
աղավնի | Օգոստոսի 1946 | [17] |
NURP.38.BPC.6 | աղավնի | Օգոստոսի 1946 | [8] |
G.I. Joe | աղավնի | Օգոստոսի 1946 | [6] |
Փանչ անդ Յուդի Punch and Judy |
\wun | Նոյեմբերի 1946 | [18] |
Cologne | աղավնի | 1947 | [6] |
Duke of Normandy | աղավնի | Հունվարի 8, 1947 | [7] |
NURP.43.CC.1418 | աղավնի | Հունվարի 8, 1947 | [8] |
DD.43.T.139 | աղավնի | Փետրվարի 1947 | [7] |
DD.43.Q.879 | աղավնի | Փետրվարի 1947 | [13] |
Ռիքի Ricky |
շուն | Մարտի 29, 1947 | [7] |
Բինգ | շուն | Մարտի 29, 1947 | [2] [19] |
OՕլգա Olga |
ձի | Ապրիլի 11, 1947 | [2] [7] |
Ափսթարթ Upstart |
ձի | Ապրիլի 11, 1947 | [2] [7] |
Ռեգալ Regal |
ձի | Ապրիլի 11, 1947 | [2] [7] |
Սիմոն Simon |
կատու | Օգոստոսի 1949 | [11] |
Անտիս Antis |
շուն | Հունվարի 28, 1949 | [20] |
Թիչ Tich |
շուն | Հուլիսի 1, 1949 | [11] |
Գանդեր Gander |
շուն | Հոկտեմբերի 27, 2000 | [12] |
Ապոլո Appollo |
շուն | Մարտի 5, 2002 | [21] |
Սալթի անդ Ռոզել Salty and Roselle |
շուն | Մարտի 5, 2002 | [21] |
ՍամSam | շուն | Հունվարի 14, 2003 | [22] |
Բասթեր Buster |
շուն | Դեկտեմբերի 9, 2003 | [5] [7] |
Լաքի Lucky |
շուն | Փետրվարի 6, 2007 | [23] |
Սադիե Sadie |
ուն | Փետրվարի 6, 2007 | [24] |
Թրեո Treo |
շուն | Փետրվարի 24, 2010 | [25][26] |
Թեո Theo |
շուն | Հոկտեմբերի 25, 2012 | [27] |
Սաշա Sasha |
շուն | Ապրիլի 29, 2014 | [28] |
Վարիոր Warrior |
ձի | Սեպտեմբերի 2, 2014 | [29] |
Դիզել | շուն | Նոյեմբերի 18, 2015 | [30] |
Լուկա Lucca |
շուն | Ապրիլի 5, 2016 | [31] |
Սերժանտ Ռեքլես | ձի | Հուլիսի 28, 2016 | [32] |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիա Դիկինի մեդալ կատեգորիայում։ |