Մարիանա Բեցա ուկրաիներեն՝ Мар'яна Олександрівна Беца | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1999)[1] |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատավայր | Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն[1] |
Marjana Betsa Վիքիպահեստում |
Մարիանա Ալեքսանդրովնա Բեցա (ուկրաիներեն՝ Мар'яна Олександрівна Беца, հունվարի 1, 1978, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի դիվանագետ, միջազգային իրավունքի մագիստրոս։ Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 12-ից Էստոնիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[2][4]։ 2015-2018 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը[5][6]։
Մարիանա Բեցան ծնվել է 1978 թվականի հունվարի 1-ին Կիևում[2][6]։ 1994-1999 թվականներին սովորել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ ստացել է միջազգային իրավունքի մագիստրոսի կոչում և անգլերենի թարգմանչի որակավորում։ Ստաժավորում է անցել Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում 2003 թվականի օգոստոսին, Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության կրթական և ուսումնական կենտրոնում 2010 թվականի հոկտեմբերին, Միջազգային ծովային կազմակերպության (IMO) ուսումնական կենտրոնում 2011 թվականի մայիսին, Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների «Կլինգենդալ» ինստիտուտում, 2012 թվականի ապրիլին[6], курс «Публичная дипломатия и СМИ» в США в июне 2016 года[2], հաճախել է «Հանրային դիվանագիտություն և լրատվամիջոցներ» դասընթացին ԱՄՆ-ում 2016 թվականի հունիսին։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին և ֆրանսերենի հիմունքներին[2]։
Դիվանագիտական ծառայության է անցել 2001 թվականի մարտին։ 2001-2005 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պայմանագրային և իրավական վարչության միջազգային իրավական համագործակցության բաժնի կցորդ, երրորդ և երկրորդ քարտուղար։ 2005 թվականի փետրվարից մինչև 2009 թվականի հունիսն աշխատել է Նիդերլանդներում Ուկրաինայի դեսպանատան երկրորդ և առաջին քարտուղար, եղել է ուկրաինական իրավաբանների թիմի անդամ՝ Սև ծովում մայրցամաքային շելֆի և Ուկրաինայի և Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման գործով, որը քննվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ 2009-2012 թվականներին եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության միջազգային իրավունքի և օրենսդրության բաժնի վարիչ, առաջին քարտուղար, խորհրդական։ 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի հուլիսն աշխատել է Վիեննայում, միջազգային կազմակերպություններում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարցերով խորհրդական։ 2015 թվականի հուլիսի 15-ից ղեկավարել է տեղեկատվական բաժինը, եղել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը[2][5]։ 2018 թվականի նոյեմբերին Մարիանա Բեցային փոխարինել է Կատերինա Զելենկոն՝ որպես Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ[6][7]։
Նախագահ Պյոտր Պորոշենկոյի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի հրամանով Մարիանա Բեցային շնորհվել է Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[3]։
2018 թվականի սեպտեմբերի 13-ին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Բեցան նշանակվել է Էստոնիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[4], դեկտեմբերի 12-ին ստանձնել է պաշտոնը[2]։ Դեկտեմբերի 14-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին։ Փոխարինել է Վիկտոր Կրիժանովսկուն[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանա Բեցա» հոդվածին։ |
|