Մարինա Սալաս (իսպ.՝ Marina Salas, հոկտեմբերի 17, 1988(1988-10-17)[1][2], Կոռնելյա դե Լյոբրեգատ, Կատալոնիա[1]), իսպանացի դերասանուհի, հայտնի է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», «Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ» և «Լոպե դե Վեգա։ Անառակներ և գայթակղիչներ» ֆիլմերում։
Մարինա Սալասը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Բարսելոնայում։ Դերասանուհին մանկուց տարբերվել է մյուս երեխաներից։ Նա սիրում էր նմանակել մուլտֆիլմերի և ֆիլմերի հերոսներին, և դա շատ լավ էր ստացվում նրա մոտ։ 2000 թվականին դերասանուհին միանգամից խաղացել է 2 սերիալներում՝ «Քաղաքի հիվանդանոց», «Քաղաքի դեկորացիա»։ 2006 թվականին դերասանուհին հայտնվում է «Կատալոնիա» դրվագներից մեկում և խաղում «Առանց քեզ» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարում։ 2007 թվականին խաղացել է «Հետհաշվարկ» սերիալում։ 1 տարի անց նա հրավիրվել է խաղալու «Ինչ որ մեկը կա՞ այդտեղ» սերիալում։ 2010 թվականին նա նկարահանվում է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև» մելոդրամայում, որտեղ խաղում էր Կատինայի դերում, որտեղ նա Բաբիի ամենամոտիկ ընկերուհին էր։
2011 թվականին նա խաղում է «Հրեշտակ թե Սատանա» սերիալում Լյուսիի դերում։ Ապա խաղում է «Նավ» հայտնի սերիալում Վիլմայի դերում, որտեղ նա երեխայի էր սպասում։
2012 թվականին նա խաղում է «Պտուտախաղի թագավորները» ֆիլմում Վանեսիի դերում։ Ապա խաղում է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ» ֆիլմում, նորից Կատինայի դերում։ 2014 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Մարինա Սալասը հանդիպում է Մարիո Կասասի հետ, բայց դերասանները հերքեցին այդ փաստը։